2021թ․ հունիսի 5-ին՝ ժամը 01:40-ին, «Սպիտակի բժշկական կենտրոն»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01:20-ին, ձախ ազդրի վերին երրորդականի կտրած-ծակած վերք, ազդրային զարկերակի մկանների փակեղենների վնասումով, զարկերակային արնահոսություն, աջ աճուկափոշտային շրջանի կտրած-ծակած վերք, հեմոռագիկ անեմիկ շոկ, ագոնալ վիճակ, գլխուղեղի ցիլկուլյատոր հիպոքսիա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արևաշող համայնքի բնակիչ` ծնված 1990թ, ով նույն օրը՝ ժամը 02։30-ին, վիրահատության ընթացքում մահացել է:
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում կնոջ դի կա։
Հետագայում հենց այդ վկայարանների տեղերում կառուցվեցին Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե և Սուրբ Շողակաթ եկեղեցիները: Այս եկեղեցիները կանգուն են մինչ այսօր, դրանք նվիրական ուխտատեղիներ են յուրաքանչյուր հավատացյալի համար։
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223180 դեպք, որոնցից 214363-ն` առողջացած, 4458-ը` մահվան ելքով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Հունիսի 5-ին, ժամը 22։31-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղի սարերում քաղաքացի է մահացել. դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երբեմն սխալվելով մեր որոշ ընտրություններում սկսում ենք մտածել, թե ինչու սիրել: Մեր մտորումները հիասթափված պահերին հասնում են մինչև անգամ նրան, որ մտածում ենք, թե չկա մի երևույթ, հանուն որի կարելի է սիրել: Մտածում ենք, որ սերն ընդունակ է միայն մեզանից տանելու այն ինչ թանկ է մեզ համար՝ ժամանակը, զգացմունքները, և ոչինչ չվերադարձնել ի պատասխան:
Այսօր սպանություն է տեղի ունեցել Երևանում։
«Այս ծրագիրն այլ պարամետրերով ընդունվել է դեռևս նախորդ Կառավարության ժամանակ, սակայն հաջողության չի հասել. իհա՛րկե, գաղափարը շատ լավն է, որովհետև ավանդական գյուղատնտեսությունը չի կարող բարձր հավելյալ արժեք ստեղծել, բայց այն չափորոշիչները, որոնք այս Կառավարությունը դրել է արդեն իսկ գործող և հաջողություն չարձանագրած ծրագրում, այս որոշման արդյունավետությունը հասցնում է զրոյի։ Այն թանկ հաճույք է մեր հարյուր-հազարավոր գյուղացիների համար, որովհետև օգտվելու համար գյուղացուն պետք է մեկ հեկտարի համար մոտավորապես 60 հազար դոլարի ներդրում. Այսինքն՝ գյուղացին նախ այդքան գումար պետք է ներդնի, որի 50 տոկոսը պետությունը նրան հետ կվերադարձնի։
Խափանման միջոցը՝ կալանք:
ՀՀ պաշտպանության նախարարության Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում հունիսի 5-ին տեղի է ունեցել 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը:
Հունիսի 5-ին, ժամը 12։05-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի մոտակայքում՝ «Սուրբ Հովհաննես» կոչվող սրբավայրի ճանապարհին, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հունիսի 5-ի ցերեկը, 6-10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Երևանն աշնանը նոր ավտոբուսներ կստանա:
Քննչական կոմիտե բերման ենթարկելու տեսագրության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում Շուռնուխ վարչական համայնքի ղեկավարի եղբայրը` Արարատ Աղաբեկյանը որպես վկա հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության:
Հունիսի 4-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Մ2-Ջերմուկ ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-24-01» և «Նիսան» մակնիշի մեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «ԳԱԶ-24-01»-ի 71-ամյա վարորդ Խաչիկ Մարգարյանը մահացել է:
Կյանքի 80-րդ տարում մահացած ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, բալետի արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Շմավոնի Գալստյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ:
Հունիսի 4-ին, ժամը 22։00-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի մահվան կապակցությամբ:
Հայաստանի բնակիչների մի ստվար զանգված խաղամոլի սինդրոմով է տառապում: Խաղադրույք է արել ու ինչ կա չկա տարվել է, բայց էլի է ուզում խաղալ:
Մեր ֆիզիկական արթնության ժամերին մշտապես զբաղված ենք գործերով: Երբեմն այդ գործերը հենց ինքներս ենք մեզ համար ստեղծում, երբեմն էլ դրանք կարևոր ու էական չեն, չունեն տեսանելի արդյունք: Սակայն միաժամանակ ֆիզիկական արթնության ժամերին մարդ շարունակ փնտրում է որևէ գործ, զբաղմունք:
Մայիսի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի կրպակներից մեկի դրամարկղից մայիսի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում գողություն էին արել։
Արարատի մարզում այսօր Նիկոլ Փաշինյանը այցելություն է կազմակերպել, որտեղ խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը և ազատ տեղաշարժը:
Հունիսի 1-ին հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կողմի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ:
Նոյեմբերի 5-ին ոստիկանության զորքերի ծառայողներն ընկան շրջափակման մեջ… Աղվան Խալաթյանը զոհվում է…
«Անահիտ Ավանեսյանն այն նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն է, որը նաև ասում է, թե նույնականացված դիեր կան, որոնց ծնողները չեն տանում։ Ամոթ է ուղղակի։ Հայ մարդն իր հանգուցյալին եկեղեցական կարգով հուղարկավորել միշտ է պատրաստ, դա է մերը, այնպես որ, թող հրապարակեն այն նույնականացված դիերի անունները, որոնց չեն տանում, ու տեսնենք՝ այդ ինչպե՞ս են ծնողները հրաժարվում իրենց դիերից, եթե դա չեն անում, նշանակում է՝ ասելով՝ ծնողները նույնականացված դիերին չեն տանում՝ վիճակի մեղավոր են փորձում կարգել հիմա էլ ծնողներին»։
«Շատ ահավոր վիճակ է, ժողովուրդը ահավոր վիճակի մեջ է հայտնվել»,- 168.am-ի հետ զրույցում անհանգիստ ասաց Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքում ադրբեջանցիների առաջ գալուն և դիրքավորմանը։