
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 4-ին Նոր Նորքի բաժին է ներկայացել 30-ամյա Ռոբերտ Ա.-ն, որը մայիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը) և 235–րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: