Բաժիններ՝

Երիտասարդ աղջիկը «Բարեկամություն» կայարանի գետնանցումից գողություն է կատարել

Մայիսի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Մետրոյի  «Բարեկամություն» կայարանի գետնանցումի կրպակներից մեկի դրամարկղից մայիսի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում գողություն էին արել։

Ոստիկանները օպերատիվ հարցումների արդյունքում տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Շերամի փողոցի 18-ամյա մի բնակչուհի:

Կասկածվողը բերման ենթարկվեց բաժին և տվեց խոստովանական բացատրություն։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930