
Նոր ավտոբուսները Երևանում կլինեն այս տարվա աշնանը. Մարությանը լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել

Երևանն աշնանը նոր ավտոբուսներ կստանա: Քաղաքապետ Հայկ Մարությանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է մեքենաշինական գործարանում պատրաստվող նոր ավտոբուսների լուսանկարները և տեսանյութ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայկ Մարությանը նշել է, որ Երևանի համար 211 ավտոբուսների պատրաստման աշխատանքը ընթանում է ամբողջ թափով, ըստ սահմանված ժամանակացույցի:
«Ավտոբուսների բրենդինգը՝ սկսած արտաքին տեսքից, մինչեւ ուղեսրահի դետալները, արվում է մեր պատվիրած նյութերով, գույներով ու այլ չափորոշիչներով:
Հիշեցնեմ, որ ըստ պայմանագրի, ավտոբուսները Երեւանում կլինեն այս տարվա աշնանը: Այնպես որ, մեր խոստացած ժամանակացույցով տրանսպորտի արմատական ռեֆորմը առաջ ենք տանում»,- գրել է Մարությանը: