«Հատկապես պատերազմում տարած ահավոր պարտությունից հետո ենթադրվում էր և սպասվում էր, որ արտագաղթի ավելի մեծ ալիք կլինի, բայց հենց կորոնավիրուսի պայմաններն էին, որ կասեցնում էին արտագաղթը։ Այժմ սահմաններն աստիճանաբար բացվում են, ՌԴ-ն արդեն ընդունում է ՀՀ-ից մեկնողներին, և պետք էր սպասել, որ արտագաղթի ալիք կլինի, բայց այստեղ երկու ալիքներ են մեկնողների. առաջինն այն մարդիկ են, որոնք մշտապես մեկնել են արտագնա աշխատանքի և ստիպված էին ձմռանը մնալ կորոնավիրուսի պատճառով, իսկ երկրորդ ալիքն այն մարդիկ են, որոնք պատերազմում մեր պարտությունից հետո տրամադրություններով պայմանավորված՝ պարզապես տեղափոխվում են ապրելու այլ երկիր, հիմնականում՝ Ռուսաստան, քանի որ վիզային ռեժիմն այնտեղ ավելի թեթև է»։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կապանի քաղաքապետարանի և մի շարք կազմակերպությունների սերտ համագործակցությամբ՝ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Կապանում այս տարվա ընթացքում շարունակաբար իրականացվելու են բազմաթիվ նախաձեռնություններ և միջոցառումներ: Երիտասարդական միջոցառում է նախատեսված նաև Երիտասարդների միջազգային օրը՝ օգոստոսի 12-ին:
2021թ. հունիսի 2-ին՝ ժամը 10:58-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց սպանություն է տեղի ունեցել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Երևան քաղաքի Աբովյան 7 հասցեի դիմաց՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերել տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 8 832-ով՝ մինչեւ 5 090 249:
Հունիսի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-7-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Դիլիջանի կողմից էլեկտրահաղորդման հետ կապված տեխնիկական վթարի հետևանքով Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է։
Մոսկվա Կինոթատրոնի մոտ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի զենք կրելու, պահելու հատկանիշներով։
ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և 2 աշխատակից ազատվել է աշխատանքից։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Ընդամենը երկու օր առաջ Մարգարա-Զվարթնոց ավտոճանապարհի հատվածում սպանվել էր նաև Դոն Պիպոյի եղբայրը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է կրակոցների հետևանքով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Քիչ առաջ Աբովյան փողոցում հնչեցին կրակոցներ։ Երբ անցա այդ զարհուրելի տեսարանի կողքով, տպավորությունս այն էր, որ վերադարձել ենք անվերահսկելի 90-ականներ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվա»-ի դիմաց, տղամարդու դի կա։
Արցախում հունիսի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն հայտնաբերվել։
Մայիսի 31-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհի 1-ին կմ-ին իրար էին բախվել «Տոյոտա», «ՎԱԶ-21083» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21083»-ի և «Մերսեդեսի» վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Նայեք նրանց աչքերին։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն է խնդրել Արցախում զոհված տղաների հարազատներից՝ Աբովյանի դիահերձարանում նրանց որդիների աճյունների «ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված»: Նախարարը դա արել է իր ֆեյսբուքյան էջով:
Հունիսի 2-ին, ժամը 02:56-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասի 10-րդ շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից կրակ է նկատվում:
Հունիսի 2-ին, ժամը 04։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցում գտնվող «Երևան պանդոկ» ռեստորանում կրակ է նկատվում։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ուֆա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 50-ամյա Բագրատ Ն.-ն:
Սերբիայում COVID-19-ի իրավիճակի բարելավմամբ պայմանավորված՝ սրճարանների և ռեստորանների աշխատանքային ժամերը երկարացվել են, միջոցառումներին մասնակցել թույլատրվող մարդկանց թիվն ավելացել է։
մայիսի 16-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Երևանյան փողոցում գտնվող գարեջրատան հետնամասում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 25-ամյա երիտասարդն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել նույն քաղաքի բնակչի գոտկային շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Եվրահանձնաժողովը առաջարկել է, որ ԵՄ մի երկրից մեկ այլ երկիր ճանապարհորդելիս պատվաստված մարդիկ ազատվեն թեստավորումից կամ կարանտինից:
Մայիսի 24-ին շտապօգնության խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխել Նորք-Մարաշի 6-րդ փողոցի մի բնակչի։ Ժամը 17.45-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ 61-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել էին կրծքավանդակի և որովայնի հրազենային վնասվածքներ։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է։
«Ձևավորման պատճառներից մեկը եղել է նաև, որ 2 ադրբեջանական գյուղեր կոմպակտ իրար կողք չլինեն՝ ապագա խնդիրներից խուսափելու համար․․․ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ազատամուտը գյուղի է վերածվել, և այժմ գյուղի մարդիկ եկամտի հիմնական աղբյուր են ծառայեցնում այգիները»,– ասաց Էդգար Էլբակյանը, ապա հավելեց, որ Ազատամուտի հարակից տարածքների կորուստը, բացի անվտանգային նշանակություն ունենալուց, ազատամուտցիները կենսապահովման միջոցներից էլ կզրկվեն։
Մեքենայի համարանիշերը գողացել էր ու փող պահանջել․ Դիլիջանի ոստիկանների բացահայտումը
«Վերջին ժամանակներում խոսքիս սրությունը պայմանավորված է նաև նրանով, որ իմ հոգեբանական վիճակն ավելի է սրվել, որովհետև ես չէի պատկերացնում, որ իմ կենդանության օրոք մենք պարտություն կգրանցենք, ու սա ես շատ ցավոտ եմ ընդունել: Ես հոգեբանորեն պատրաստ չէի սրան, ու շատ դժվար է հիմա այդ հավասարակշռությունը պահել: Ես զգում էի, որ հուզականությունն ինձ մոտ սկսում է գերակայել, և կարծեցի, որ հանրային գործիչը չպետք է շատ հուզական լինի, և ժամանակավորապես հեռացա այս բնագավառից»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Դեպքի առթիվ ՔՈ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն: