Եվրահանձնաժողովը առաջարկել է, որ ԵՄ մի երկրից մեկ այլ երկիր ճանապարհորդելիս պատվաստված մարդիկ ազատվեն թեստավորումից կամ կարանտինից:
Մայիսի 24-ին շտապօգնության խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխել Նորք-Մարաշի 6-րդ փողոցի մի բնակչի։ Ժամը 17.45-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ 61-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել էին կրծքավանդակի և որովայնի հրազենային վնասվածքներ։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է։
«Ձևավորման պատճառներից մեկը եղել է նաև, որ 2 ադրբեջանական գյուղեր կոմպակտ իրար կողք չլինեն՝ ապագա խնդիրներից խուսափելու համար․․․ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ազատամուտը գյուղի է վերածվել, և այժմ գյուղի մարդիկ եկամտի հիմնական աղբյուր են ծառայեցնում այգիները»,– ասաց Էդգար Էլբակյանը, ապա հավելեց, որ Ազատամուտի հարակից տարածքների կորուստը, բացի անվտանգային նշանակություն ունենալուց, ազատամուտցիները կենսապահովման միջոցներից էլ կզրկվեն։
Մեքենայի համարանիշերը գողացել էր ու փող պահանջել․ Դիլիջանի ոստիկանների բացահայտումը
«Վերջին ժամանակներում խոսքիս սրությունը պայմանավորված է նաև նրանով, որ իմ հոգեբանական վիճակն ավելի է սրվել, որովհետև ես չէի պատկերացնում, որ իմ կենդանության օրոք մենք պարտություն կգրանցենք, ու սա ես շատ ցավոտ եմ ընդունել: Ես հոգեբանորեն պատրաստ չէի սրան, ու շատ դժվար է հիմա այդ հավասարակշռությունը պահել: Ես զգում էի, որ հուզականությունն ինձ մոտ սկսում է գերակայել, և կարծեցի, որ հանրային գործիչը չպետք է շատ հուզական լինի, և ժամանակավորապես հեռացա այս բնագավառից»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Դեպքի առթիվ ՔՈ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն:
Սահմանադրագետ, իրավաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ էին ձեռք բերել առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ։
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի սահմանամերձ մի շարք համայնքների, ինչպես նաև Գյումրիի «Շալե» կենտրոնի, Արցախի Հադրութի և Քաշաթաղի շրջաններից Հայաստան տեղափոխված ընտանիքների երեխաների:
ԱՄՆ-ում 93 տարեկան հասակում մահացել է լրագրող-միջազգայնագետ, քաղաքական պամֆլետի վարպետ Մելոր Ստուրուան:
Fly Egypt ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 1-ից վերսկսել է Հուրգադա- Երևան-Հուրգադա երթուղով չվերթերը:
ԼՈՏ լեհական ավիաուղիները սույն թվականի հունիսի 1-ից վերսկսել է Վարշավա- Երևան- Վարշավա երթուղով չվերթերը:
Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է։
Մայիսի 28-ին, ժամը 19.10-ին, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Մասիսի բաժին, որ Այնթապ գյուղում դանակահարություն է եղել:
Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Դոն Պիպոյի եղբոր սպանությանը։
2021թ. մայիսի 30-ին` ժամը 21:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արաքս համայնքում մի խումբ անձանց միջև կենցաղային հարցերի պատճառով վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ մեկ անձ ստացել է մարմնական վնասվածք, հնչել են կրակոցներ:
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ Արցախում թշնամու արձակած կրակից զոհ կա։ Մասնավորապես՝ լրագրող Նարինե Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Լիսագորի հատվածում թշնամին կրակ է բացել մեքենաների ուղղությամբ։
Առողջապահության նախարարության՝ 168.am-ի խմբագրություն ահազանգած աշխատակիցները պնդում են, որ ՀՀ-ում համաճարակային կառավարումը փաստացի սխալ ճանապարհով տանող և այսօր երկիր պատվաստանյութ «բերող» ծառայությունը նույնն է՝ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը (ՀՎԿԱԿ), և ուրեմն պետք է պարզել՝ ինչո՞ւ և ո՞ւմ էր ձեռնտու համաճարակի առաջին օրերին լաբորատոր պատասխանների ուշացումը 1 և ավելի օր՝ հետազոտություն իրականացնող վերոնշյալ միակ ծառայության կողմից:
Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից մի շարք խախտումներ են հայտնաբերվել։ Դրանից բացի՝ պարզվել է, որ մի շարք ընկերություններ շրջանցել են օրենքի մի շարք պահանջներ։
ՀՀ ոստիկանությունը ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ տեղեկացնում է:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երեկ հասարակությանը ցնցեցին Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում արված սահմռկեցուցիչ լուսանկարները, որոնցում մեր նահատակ զինվորների մարմինները կամ մասունքներն էին՝ պարկերի մեջ, գետնին գցված:
Մայիսի 31-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել քաղաքացի Մ. Թ.-ի կողմից դատապարտյալ Ռ. Մ.-ի անվամբ բերված հանձնուքը:
Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, Երևանի կենդանաբանական այգու մուտքը մանուկների համար անվճար չէ: Ծնողներից շատերի համար սա տարօրինակ է, քանի որ գրեթե միշտ այդպես է եղել:
ՀՀ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանային անցակետերից առայժմ բաց կլինի միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը։
Առողջապահության նախարարը ներողություն է խնդրել զոհերի հարազատներից` ասելով, որ դա իր բացթողումն է եղել, որ ինքը լրացուցիչ չի ստուգել մասունքների պահման պայմանները:
Երևանի 2800-ամյակի այգու շատրվանային համալիրն այս տարի միացվեց ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ին: Բացման օրը համընկնում է նաև երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ:
Հարկ եմ համարում նորից նշել, որ նախարարությունը միշտ աշխատել է ապահովել թափանցիկ տեղեկատվություն և մշտապես կապի մեջ է զոհերի հարազատների հետ:
Բայց այն նախ և առաջ հիշեցում է մեզ՝ մեծահասակներիս, որ ձեզ ու ձեր մանկությունը պաշտպանելու ջանքերն անարդյունք կլինեն, եթե Հայրենիքը՝ մեր սահմանը, մեր երկիրը, մեր տունը, մեր բակը խաղաղ և անվտանգ չլինեն: