
Գյումրիում կատարված դանակահարությունը բացահայտվել է

Հունիսի 1-ին հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կողմի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ:
Նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու: ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է կասկածյալի ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 2-ին 17-ամյա պատանին ներկայացել է նախաքննական մարմնին:
Քննությունը շարունակվում է: