ՀՀ պարետի 2020 թ․ հունիսի 3-ի N 110 որոշման պահանջների պահպանման նպատակով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շարունակել են մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Գյումրիում տեղացած երեկվա աղետալի կարկտախառն անձրևը մեծ ավերածություններ է գործել քաղաքում, վնասվել են բնակելի տնակային ավաններ, ճանապարհներ, մարդիկ լուրջ խնդիրների առաջ են կանգնած:
Ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են մեդիադաշտը լցնել կեղծ տեղեկատվություններով։
Տավուշի մարզի Իջևան քաղաքում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն, որտեղ բրիֆինգներով պարբերաբար կներկայացվի սահմանին ընթացիկ վիճակը:
«Իրենց գործի գիտակն էին, շատ պատասխանատու սպաներ և մարդիկ: Երկուսն էլ զինվորների կողմից շատ սիրված և հարգված էին, և երկուսն էլ պատրաստակամ՝ իրենց առջև դրված ցանկացած խնդիր լուծելու: Ցավոք, լավ սպաները զոհվեցին, հակառակորդի արկը նրանց էլ հասավ: Էլբակյան Սոսն ավելի համբերատար, հանգիստ անձնավորություն էր, ընկերասեր, քչախոս, իսկ Գարուշը հակառակը՝ ասող-խոսող, ուրախ, զվարթ: Երկուսն էլ յուրահատուկ անձնավորություն էին, այսպես ասենք՝ չարքաշ սպաներ, խրամատի միջից դուրս չեկող»,- հիշեց պահեստազորի գնդապետը:
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն առաջին անգամ մարտական պայմաններում կիրառել են հայկական արտադրության մարտական անօդաչու թռչող սարքեր:
«Տեղի ունեցածը եկեք տեսեք՝ ինչ աղետ է». Գյումրիում մեր նկարահանող խմբին այս խոսքերով դիմավորած Նաիրա Ավետիսյանը երեկվա հորդառատ անձրևից ու կարկուտից տուժածներից է: Անձրևաջրերը նրա տուն են լցվել և վնասել տան գույքը, տեխնիկան: Դիմել են Քաղաքապետարան, հնարավոր բոլոր մարմիններին, արձագանք չկա:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մտահոգություն է հայտնում հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ուժգնացած մարտական գործողությունների մարդասիրական ազդեցության առնչությամբ:
Մասիվում գտնվող Մոլդովական 29/4 հանրակացարանի 507 սենյակում են բնակվում 74-ամյա Թերեզան և նրա 71-ամյա քույրը՝ Օվսաննան, ովքեր ունեն սննդի կարիք:
Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կլինեն որոշակի փոփոխություններ, մինչև տեխնիկական սպասարկման ավարտը գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 8,5-9 րոպե (նախկին 6-7 րոպեի փոխարեն)։
Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից սադրանքները շարունակվում են, տեսականորեն առկա է իրադրության սրման հնարավորություն:
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այսօր՝ հուլիսի 14-ին, հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում ստացած մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը 31 տարեկան էր:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Արարատի մարզի բնակիչ Մ.Վարդանյանի անհետացման հանգամանքները:
Հուլիսի 14-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց։ Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը, շտաբի պետ Արմեն Մկրտչյանն ու ոստիկանության շտաբի և մարզային վարչությունների շտաբների ղեկավար կազմը։
«Աննախադեպ էր երևույթը, աննախադեպ էր ջրի քանակը». այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ անդրադառնալով երեկ Գյումրիում տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքներին: Երեկվանից սոցցանցերում նկարներ են տարածվում, թե ինչպե՞ս են մեքենաները գրեթե ամբողջությամբ մնացել ջրի մեջ:
Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքը (http://www.primeminister.am) հաքերային հարձակման է ենթարկվել և տեղադրվել է Ալիեւի տեսաուղերձը:
Այսկերպ ադրբեջանցի կեղծարարները փորձում են հայ օգտատերերի մեջ խուճապ առաջացնել, իսկ իրենց ներքին լսարանին համոզել, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն թաքցնում է իրական կորուստները։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անգլերենով պատրաստվում է երկրորդ միջանկյալ զեկույցը Տավուշի մարզի Չինարի, Այգեպար և Բերդ բնակավայրերի հրետանակոծությունների վերաբերյալ միջազգային կազմակերպություններին ուղարկելու համար։
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Գյումրիում կարկուտից ու հորդառատ անձրևից բնակիչները մեծ վնասներ են կրել. ՈւՂԻՂ
Հուլիսի 14-ին, ժամը 10։25-ին քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Հուլիսյան Գյումրին` սառույցի շերտերով. առանց մեկնաբանության
Փարիզում Ադրբեջանի դեսպանատան շենքի մուտքը ներկվել է «Ո՛չ պատերազմին» և «Կանգնեցրե՛ք Ալիևին» գրություններով:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի պատվավոր նախագահ Արթուր Թովմասյանը Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեին:
Ռուսաստանի Ուֆա քաղաքում տանը մենակ մնացած 2 երեխաները, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի, ՌԴ-ում ՀՀ դեսպանության և ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի համատեղ աշխատանքով վերադարձել են Հայաստան՝ իրենց ծնողների մոտ:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը` քաղաքի կրած վնասների մասին. ՈւՂԻՂ:
Երևանի Ծովակալ Իսակովի պողոտան՝ դեպի «Հաղթանակ» կամուրջ ուղղությունն այսօր ժամը 10:30-ի սահմանում խցանված էր՝ շտապօգնության մեքենան բախվել էր մարդատարին:
Նիկոլ Փաշինյանը բանաստեղծություն է կարդում:
Գյումրին` երեկվա կարկուտից ու հորդառատ անձրևից հետո. ՈւՂԻՂ