Տավուշի մարզում հակառակորդի գործողությունների հետևանքով 51 վնասման դեպք ունենք՝ 41 շինություն, չորս ենթակառուցվածք, չորս տրանսպորտային միջոց, երկու ընտանի կենդանի: Ընդ որում, 49 շինությունից 22-ն այսօր է վնասվել:
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ընթացիկ տարին ամենատաքը կդառնա օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում:
Գիշերը և մինչև այսօր կեսօր եղել են տարբեր ինտենսիվության կրակոցներ և արկակոծումներ, իսկ ցերեկվա ժամերին համեմատաբար հանգիստ է եղել, սակայն ժամը 17.00-ի սահմաններում և մինչև 19.00-ն ունեցել ենք ադրբեջանական ԱԹՍ-երի հարվածների դեպքեր. այս մասին հայտնեց Իջևանում բացված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
Գիշերը հարձակում գործած ադրբեջանական 100 հոգանոց հատուկ ջոկատի 25-40 տոկոսը ոչնչացվել է. այս մասին հայտնեց Իջևանում բացված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ ըստ հրապարակված լուսանկարների, մոտավորապես 10-ը դիակի դուրսբերում է եղել:
ԲՈԿ-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանին գիտական աստիճանից զրկելու գործընթաց է սկսել, մասնավորապես՝ հուլիսի 9-ին հրաման է ստորագրվել՝ Դիանա Գալոյանի գիտական աստիճանն անվավեր ճանաչելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու մասին։ Այսօր էլ այդ հարցով արդեն լսումներ են սկսվել:
Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Օրվա ընթացքում ՀՀ զինված ուժերը թույլ են տվել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին նախօրեի գիշերն իրենց ունեցած կորուստներից մնացած դիակները դուրս հանել տարածքից, ինչի մասին ՊՆ-ն պաշտոնապես հայտարարեց:
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ձեռք բերել, որ Արևիկ գյուղում բնակվող 36-ամյա երկու տղամարդ գյուղում վիճել էին, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց։
Ադրբեջանը 4 տարի առաջ էլ ապրիլյան մարտական գործողությունների օրերին սպառնում էր Ստեփանակերտին հարվածել՝ շանտաժը չանցավ, բլեֆը չաշխատեց:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hուլիսի 16-ին, ժամը 11։31-ին ահազանգ է ստացել, որ Գայի պողոտայում գտնվող «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված։
Հայաստանում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ոստիկանության աշխատակիցները վերջերս ուժեղացված ծառայություն էին իրականացրել Սևանի ափամերձ հատվածներում, զգուշացրել, որ հանգստի մեկնողները պահպանեն սոցիալական հեռավորություն և կրեն դիմակ:
2020թ.-ի հուլիսի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, օրվա տարբեր ժամերի, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի՝ Բերդի համայնքի բնակավայրերի հատվածում, Ադրբեջանի հետ պետական սահմանի գոտում, հակառակորդի զինված ուժերը ազգային ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տարբեր տրամաչափի հրետանային միջոցների, ականանետների կիրառմամբ արկակոծության են ենթարկել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մի քանի մարտական դիրքերի տարածքները՝ կիրառելով նաև «Կամիկաձ«» անօդաչու թռչող սարքեր:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն էր ներկայացրել թիվ ԵԴ/19554/2/20 և թիվ ԵԴ/19625/02/20 քաղաքացիական գործերով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, որը դատարանը սույն թվականի հուլիսի 16-ին բավարարել է։
Հուլիսի 14-ին, ժամը 14.30-ին, Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոցի 5Ա շենքի մի բնակարանատեր վերադարձել էր տուն ու տեսել, որ այն թալանված է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք ՄինսկՓաշինյանը Մինսկում հուլիսի 17-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում այսօր տեղի ունեցավ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսային հատվածում հուլիսի 14-ին հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանի հոգեհանգստի արարողությունը, որի մարմինը զինվորականների ուղեկցությամբ բերեցին հայրենի գյուղ:
Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության և «ՌեդՎինգս» ավիաընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ս․թ․ հուլիսի 19-ին ժամը 15:00– ին տեղի կունենա Սանկտ-Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչք, որով Հայաստան կվերադառնան գլխավոր հյուպատոսությունում նախապես գրանցված ՀՀ քաղաքացիներ: Այս մասին տեղեկացնում են հյուպատոսությունից։
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքի Ավանվարչական շրջանում:
Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Երեւանցիների անունից հայտնեցի, որ ամեն հնարավոր միջոցներով կանգնած ենք Տավուշի սահմանապահ ժողովրդի կողքին:
ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես ավելի վաղ հայտնել էր պաշտպանության նախարարությունը` հակառակորդի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանը: Պացիենտի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում: Վերջինիս վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր: Հետագա վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը նահատակվեցին: Բայց մի՞թե նրանց հետ նահատակվեց նաև Հայրենիք-պետություն ունենալու նրանց բաժին պատասխանատվությունը, մի՞թե հօդս ցնդեց այդ պատասխանատվությունը: Ո՛չ, իհարկե: Այդ պատասխանատվությունը մնաց մեզ հետ, այդ պատասխանատվությունն սպասում է մեզ, մեզնից յուրաքանչյուրին՝ վարչապետից մինչև փոքր գործարար, նախագահից մինչև հոգևորական, որ մեզնից յուրաքանչյուրն ավելացնի իր բաժին պատասխանատվությունը՝ մեր նահատակված զինվորների պատասխանատվությունը գետնին չթողնելով:
Վերջին օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունը հազարավոր զանգեր և նամակներ է ստանում անհատ քաղաքացիներից, ինչպես նաև ազատամարտիկների առանձին խմբերից ու կազմակերպություններից՝ կամավորագրվելու և սահմանամերձ շրջաններ մեկնելու խնդրանքով։
Այսօր, հուլիսի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության տարածքային բաժիններում։
Երևան-Սևան ավտոմայրուղում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում վիրավորում ստացած քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում է. 168.am-ի հետ զրույցում հայտնեցին Հրազդան ԲԿ-ից, ուր տեղափոխել են տղամարդուն: Ավելի վաղ հայտնել էինք, որ Mercedes-ը բախվել է Nissan Tiida-ին, այնուհետև մի քանի պտույտ է գործել: Mercedes-ում եղել է 4 հոգի, վարորդը և երկու ուղևորները մահացել են: 168.am-ի հետ զրույցում տեղում աշխատող Ոստիկանության […]
Այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։ Այս մասին տեղեկացնում է Արծրուն Հովհաննիսյանը։
«Ինֆորմացիան թյուր է, չի համապատասխանում, որ ըստ ձեզ՝ ամենաբարձրն են ստացել իմ բարեկամները: Գրեթե 160 աշխատակից ունեցող հիմնարկությունում մեծ մասն այն աշխատակիցներն են, ովքեր այստեղ աշխատել են նաև մինչև իմ՝ այս պաշտոնին նշանակվելը: Նրանք այսօր ևս աշխատում են, որովհետև ես գնահատում եմ մարդկանց աշխատանքի արդյունքը: Մնացածը իբրև հերյուրանք և բամբասանք՝ մեկնաբանության անհրաժեշտ չէ: Եթե 160 աշխատակցից մեկը, ենթադրենք, քո բարեկամը լինի, ու իր աշխատանքի համար է աշխատավարձ ստանում, այս պահին դրանում ինչ-որ բան չեմ տեսնում, որը վատ է»:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ, 13-րդ և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: