«Ստեղ ի՞նչղ ապրիմ ես». երեկվա անձրևից տուժած գյումրեցի ընտանիքն օգնության կարիք ունի
«Տեղի ունեցածը եկեք տեսեք՝ ինչ աղետ է». Գյումրիում մեր նկարահանող խմբին այս խոսքերով դիմավորած Նաիրա Ավետիսյանը երեկվա հորդառատ անձրևից ու կարկուտից տուժածներից է: Անձրևաջրերը նրա տուն են լցվել և վնասել տան գույքը, տեխնիկան: Դիմել են Քաղաքապետարան, հնարավոր բոլոր մարմիններին, արձագանք չկա:
«Ոչ մի տեղից էլ չեն եկել, Քաղաքապետարան դիմել ենք, նոր ընդեղից եմ եկել, դուռը փակել էին, ժողովրդի վրա կծիծաղեին, Ոստիկանության աշխատողներն էլ՝ հետը, ոչ մեկն էլ ոչ մի բան չարձագանքեցին, ասացին՝ կգանք, ապրանքը փչանա գը, տիղմի մեջ մնացել ենք, հլը պիտի գան: Ստեղ ապրել հնարավո՞ր է: Ոչ մի ղեկավար չի հետաքրքրվում մեզանով: Սաղ կյանքի գնով առած, հետ քցած ապրանք էր: Քաղաքապետի անունը բացարձակ չտաք, ղեկավար չունինք մենք: Քաղաքապետն ասել է՝ ձեր վեշին ես պատասխանատու չեմ, տնակդ քանդվե՞լ է, կտուրդ քանդվե՞լ է, պիտի քանդվի, որ գա՞: Ենթակա չէ բնակվելու, տանջանքս լցվել է ջուրը, մի ժամվա մեջ տարիների կուտակածը հողին հանձնեցի, պրծա»,- ասաց Նաիրա Ավետիսյանը:
Գյումրեցի տիկինը պատմեց, որ գիշերը հարևանի տանն է քնել, թոռներին էլ այլ տեղ է ուղարկել գիշերելու, որովհետև տանը մնալն անհնար է եղել:
«Ղեկավար մարմիններն էլ խոսալուց «ազատ քաղաքացի» կուզեն դառնանք՝ Փաշինյանի ղեկավարած, կտեսնինք: Մենք ազատ չենք, ոստիկաններին հրաման են տվել, որ ժողովրդին փռեք ասֆալտներին, քաշեն գը, էն ձևի հրեց ոստիկանը ինձ, դուռն էլ փակեց ներսից: Փաշինյանի համարին էլ ենք գրել, էլ չգիտենք որտեղ դիմենք, որ մի արձագանք ստանանք: Քնել հնարավոր չէ ստեղ: Փափուկ խոսքերով մեզի տուն ճամփեցին: Դուրս արեց ոստիկանության աշխատողը, կանգնել էր շուշից էն կողմ, կծիծաղեր ժողովրդի վրա, զարգել եմ շուշեքին, որ ինձ թողնեն քաղաքապետին տեսնեմ, էդ ո՞վ դառավ, որ չենք կըրնա հելնի տեսնի իրան: Ինձի կսե՝ տար լվացրա ապրանքդ, դիր տեղը: Ստեղ ի՞նչղ ապրիմ ես»,- ասաց Նաիրա Ավետիսյանը:
Քաղաքացիներից մեկը, որի բնակարանը ևս վնասվել է, մեր նկարահանման պահին տիկին Նաիրայի տան բակում էր, նա էլ ասաց, որ կատարվածի ողջ պատասխանատվությունը Քաղաքապետարանինն է:
«Ոչ մի կոյուղի, ոչ մի բան չի մաքրվի, դրե ասֆալտեն գը, ինչղ որ կեղտոտ երեսին դնես պուդրի քսես, վերքի վրա, կոյուղիները զասարենի է բոլորը, կոյուղի չկա»,- ասաց քաղաքացին:
Տիկին Նաիրայի որդին ևս ներկա է եղել մոր ու քաղաքապետի խոսակցությանը: Ասում է՝ տարիքը հաշվի առնելով՝ շատ բան չի կարողացել ասել: Նրան ևս զայրացրել է քաղաքապետի հարցը, թե տունը քանդվե՞լ է:
«Լոմը առնեմ քանդե՞մ, որ գա տեսնի՝ քանդվել է, էսքանից ավել ի՞նչ պիտի քանդվի, սաղ թաց, ուռած, ջուրը լցվել է դոմիկս, տունս լենցրել է: Էլ ապրել հնարավոր չէ ստեղ: Տանջվել, ստեղծել ենք, սա ահռելի գումարի վնաս է, որ ավիրե, գնացել է: Քաղաքապետը թեկուզ զուտ ձևական ասեր, որ մի պուճուր կօգնենք, ոչ թե ոչխարների խմբի պես ուզենա ոստիկաններին լցե մարդկանց քշե էն կողմ, տարեք, Փաշինյանի ասածի պես, ասֆալտին պառկացրեք: Պարոն Փաշինյան, մենք ձեզի համար հելել կանգնել ենք, որ դուք անցնիք, բայց Դուք հըմի էնպես կենեք, որ էլի սպես հելնինք կանգնինք, որ պահանջենք, որ Դուք ընդհանրապես Ձեր կլանով, ամեն ինչով հելեք գնացեք, պռոստը, առանց ձեզ էլ ապրել ենք նենց, ոնց ապրել ենք, հիմա էլ կապրենք, ինչղ որ կապրինք: Փաշինյանը եկավ հասավ ստեղ, ո՞ր մի հատ դոմիկի դուռը բացեց, ներս մտավ: Եկեք տեսեք՝ ձեր ժողովուրդը ինչ կատեգորիայի կապրի»,- ասաց տիկին Նաիրայի որդին:
Ավետիսյանների ընտանիքն օգնության խնդրանքով դիմեց նաև բոլոր նրանց, ովքեր կարող են որևէ աջակցություն ցուցաբերել իրենց։
Օգնություն տրամադրելու համար կարող եք զանգահարել՝ (094)25-19-25 Նաիրա Ավետիսյանին: