Մոսկվայում հայկական գյուղմթերքի իրացման կետերի վերաբերյալ տեղեկություն այսուհետև կտրամադրվի նաև սահմանային անցակետերում:
Հայ-ռուսական ՀՕՊ միավորված համակարգի վարժանքների շրջանակում խաղարկվել են հետախուզահարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման և հակազդման տարբեր սցենարներ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կառավարության հերթական նիստում ներկայացրեց որոշման նախագիծ՝ Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու վերաբերյալ։
«Մեզ պատասխանեցին, որ մեզ այստեղ չեն ընդունում». այսօր համալսարան չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի առջև, նրանք խնդրել էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Դիմորդի ծնող Մասիս Բաբալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց աշխատակազմից փոխանցել են, որ հարցը ԿԳՄՍՆ տիրույթում է, և վարչապետը չի ընդունի նրանց:
Այս գիշեր՝ հուլիսի 23-ին, ժամը 00.12-ին, հրկիզվել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենան: ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության համապատասխան մարմինները պաշտոնապես տեղեկացված են: Այս մասին տեղեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին որոշում է ստորագրել:
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին ծավալված մարտական գործողությունների օդային իրավիճակն ամբողջությամբ փաստագրվել է:
Հուլիսի 23-ին, ժամը 05։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի 17-րդ փողոցում՝ անասնագոմում, այրվում է անասնակեր:
Քանի որ COVID-19-ի բուժման վերջնական դեղամիջոցը դեռ չի մշակվել, աշխարհի շատ երկրներ արդեն կիրառում են գոյություն ունեցողները՝ մահացության սրացումը կանխելու համար, վիրուսի վերարտադրությունը ճնշելու միջոցով:
«Մեր համար անակնկալ չեն այսպիսի խնդիրներն այս ոլորտում, մենք դեռ ամիսներ առաջ էինք բարձրաձայնում, որ այս նախարարը չի տիրապետում իր պաշտոնին և պետք է օր առաջ հեռանա, և այսօրվա այս իրադարձությունը ևս մեկ անգամ փաստում է, որ մենք նախարար չունենք, ունենք մարդ, որը չի տիրապետում իր ոլորտին»,- ասաց ՀՅԴ երիտթևի անդամ Գոռ Սարգսյանը:
Մեկնարկել են հայ-ռուսական միավորված հակաօդային պաշտպանության համակարգի պլանային վարժանքները, որոնց ընթացքում կմշակվեն անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի նոր ձևեր:
Հայտարարում եմ, որ գրատնակների սեփականատեր ընկերության հետ որևէ կապ չունեմ, նույնիսկ մի կարգին չեմ էլ ճանաչում այդ ընկերության սեփականատերերին։ Ես գեներացրել եմ Նուռի գրատնակների գաղափարը ՝ ներդրող գտնելու համար, այնուհետև ապահովել եմ ներդրող – քաղաքապետարան կապը՝ ծրագիրը կյանքի կոչելու համար։
Ռուս զինթղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովին հաջողվել է նկարահանել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական մարտական անօդաչու թռչող սարքերը, այդ թվում իսրայելական արտադրության կամիկաձե ԱԹՍ-ը։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Սնանկության դատարանի դատավորների շուրջ տեղի ունեցող գործընթացներից: Ինչպես հայտնի է, հուլիսի 20-ին կալանավորվեց Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը, կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել նաեւ մեկ այլ դատավորի՝ Արա Կուբանյանի նկատմամբ, որը, սակայն, մերժվեց:
Բուհ չընդունված դիմորդների բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտ. ՈւՂԻՂ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս տարվա վեց ամիսներին միայն օդային ճանապարհով Հայաստանից մեկնել է եւ չի վերադարձել 8078 մարդ։ «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից տեղեկացավ, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-հունիսին մեկնել է 280 հազար 741 մարդ եւ ժամանել` 273 հազար 548-ը։ Բացասական մնացորդը կամ արտագաղթածների թիվը 7193 մարդ:
«Փաստ» թերթի հետ զրույցում գյուղատնտեսության ոլորտի որոշ ներկայացուցիչներ եւ փորձագետներ, ինչպես նաեւ անասնապահությամբ զբաղվող մի շարք ֆերմերներ լուրջ մտահոգություն են հայտնել, որ առաջիկա աշնանը էական խնդիրներ են սպասվում անասնապահության ոլորտում, քանի որ, ինչպես փաստում են նրանք, ներկայումս առկա է անասնակերի լուրջ խնդիր։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը հանդիպում է ունեցել բուհերի ընդունելության քննություններին մասնակցած, դրական միավոր ստացած, սակայն բուհերի իրենց նախընտրած ֆակուլտետ չընդունված դիմորդների և նրանց ծնողների ներկայացուցիչների հետ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում երեկ հրավիրված քննարկման արդյունքում այդպես էլ չեն կարողացել լուծում գտնել բարձր միավորներով բուհերից դուրս մնացած դիմորդների խնդրին։
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ խորհրդարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը թեժ է անցել: Գրել էինք, որ այդ քննարկումը կապված է այս օրերին Բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդների ու նրանց ծնողների բողոքի հետ:
Հուլիսի 22-ին, ժամը 23։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի «Տնակ» սննդի կետի ներսում այրվում է ֆրի պատրաստելու սարք։
Հայկական ֆուտբոլում կրքերը չեն հանդարտվում. դեռ անցած տարվա դեկտեմբերին կայացած ՀՖՖ նախագահի ու գործկոմի արտահերթ ընտրություններում հաղթեց «իշխանական թեկնածուն»՝ Արմեն Մելիքբեկյանը, ինչը հնարավոր դարձավ ընտրելու իրավունք ունեցող կազմակերպությունների թվի զգալի կրճատման արդյունքում։ Իշխանությունն այնպես արեց, որ «Լոռի» ՖԱ տնօրեն Թովմաս Գրիգորյանի ձայները նվազեն՝ ընտրություններից անմիջապես առաջ ՀՖՖ ընդհանուր ժողովի կազմից հանելով, այսպես կոչված, ֆեյք-ակումբները, որոնք պատրաստվում էին ընտրել Թ․ Գրիգորյանին։
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։
Հուլիսի 29-ին «Aircompany Armenia» ընկերության Նովոսիբիրսկ-Երևան չվերթը կկայանա ժամը 18։00-ին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Հուլիսի 19-ին հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած վերքով, քերծվածքներով և ճակատի սալջարդով բուժօգնության է տեղափոխվել 18-ամյա երիտասարդ։
Հուլիսի լույս 18-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում ստացվեց, որ Բաբաջանյան փողոցում կայանված «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի լուսարձակները փորձում են գողանալ։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: