Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղեկցությամբ հետևել է մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները Չինարի գյուղում հայտնաբերել են հակառակորդի արձակած 122մմ տրամաչափի Դ֊30 հրետանային արկ։
Համալսարան չընդունված դիմորդների ծնողներն այսօր կրկին հանդիպել էին ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ: Ծնող Մասիս Բաբալյանը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ քննարկումը եղել է բարձր միավորներ հավաքած մի շարք երեխաների համալսարան ընդունվելու կամ, օրինակ, ներկայացրած հայտի վերջին կետով ընդունվելու մասին: Բաբալյանը ներկայացրեց, թե իրենց ինչ է առաջարկվել, դրանք դիմորդների և ծնողների հետ քննարկումից հետո կորոշեն՝ ընդունե՞լ, թե՞ ոչ:
Արդյունքում՝ հայտնաբերվեցին պոլիէթիլենային զիպ փականով փաթեթներ`մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող սպիտակ, բյուրեղանման 2 զանգվածով, ևս երկու՝ 1,65 գրամ և 9,31 գրամ կոկաին թմրամիջոցի նմանվող սպիտակ զանգվածներով, ապակյա 41տարա, որոնց հատակին առկա էին շագանակագույն, հաշիշի յուղի նմանվող հետքեր։
Ուկրաինայի հայերի միությունը դատապարտում է հայ համայնքի ներկայացուցիչներին պատկանող սննդի հասարակական կենտրոններն այրելու փորձերը:
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքներում: Պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման մի քանի խախտումներ են արձանագրվել Դիլիջանի գազալցակայաններում:
«Արմեն Սահակյանի ընտանիքն ու ընկերները խելագարվում են այն կեղծ տեղեկություններից, որոնք արագորեն տարածվում են լրատվական կայքերի միջոցով: Ձեր լրատվական կայքերի կողմից ներկայացված ապատեղեկատվությունը ընտանիքի երեխաներին, ընտանիքի այլ անդամներին ու ընկերներին հետագա տրավմա կպատճառի:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, օրերս հարցաքննվել է Պարտեզ ռեստորանի մոտ 1,5 տարի առաջ տեղի ունեցած զինված միջադեպի գործով, որի ժամանակ սպանվել է երկու անձ։
Մահացել է բեմադրիչ, դերասան, բազմավաստակ մանկավարժ, պրոֆեսոր Ալեքսանդր Քոչարյանը:
Երեկ հայտնի դարձավ, որ 2019-ի սեպտեմբերին Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան: Այս գործով մեղադրանք է առաջադրված երկու եղբայրներին՝ Հարություն և Զավեն Գրիգորյաններին: Քննչական կոմիտեից հայտնում են, որ Հարություն Գրիգորյանի վերաբերյալ մասն անջատվել է ընդհանուր քրեական գործից և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Գործով դեռևս չպարզված անձանց, ինչպես նաև Զավեն Գրիգորյանի մասով նախաքննությունը շարունակվում է: Տուժողի փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք համաձայն չեն գործն այս տեսքով դատարան ուղարկելուն:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքում՝ Սևանա լճի ափին, այսօր՝ հուլիսի 25-ին, տեղի ունեցավ մարզպետ Գնել Սանոսյանի մամուլի ասուլիսը: Նա ներկայացրեց տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները, ձեռքբերումները, ապա անդրադարձավ լճի կանաչելու պրոցեսին:
Հուլիսի 24-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Արցախի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը` ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանի գլխավորությամբ։
Սեյրան Օհանյանը ֆեյսբուքան իր էջում գրու, է․ «Այսօր, երբ քրիստոնեական հավատքի խորհրդանիշ Սուրբ Սոֆիայի տաճարում նամազ է կատարվում, պարտավոր ենք երեկոյան ժամերգության պահին ավելի բարձր հնչեցնելու Հայոց եկեղեցիների զանգերը, իսկ մեր օջախներում՝ ընտանեկան ընթրիքի սեղանի շուրջ, ձեռք ձեռքի տված, Տերունական աղոթք «Հայր մերը․․․» հղելու առ Աստված։
Հայաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց բողոքի ակցիա անցկացրեցին՝ պահանջելով, որպեսզի իրենց հնարավորություն տրվի մեկնել Ռուսաստան:
Ռուսաստանի հայերի միությունը հայտնում է Մոսկվայում հայերի վրա հարձակված ավելի քան 50 ադրբեջանցու ձերբակալությունների մասին։
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի գործողությունների դեմ հարուցված քրեական գործը կարճվեց: ArmLur.am-ը հայտնի դարձավ, որ քրեական գործը կարճվել է ապացույցների եւ հանցակազմի անբավարարության հիմքով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթեր մտավ՝ դրական լուր ավետելու համար: Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի ակտիվ դեպքերը՝ «այս պահին ախտորոշված, պոզիտիվ, դրական ախտորոշմամբ և չբուժված, այսինքն՝ բացասականի չանցած մարդկանց թիվն առաջին անգամ հունիսի 14-ից հետո 10.000-ից ցածր է»: «Ես չեմ կարող հիմա վստահ պնդել, որովհետև այս ամեն ինչը կախված է […]
Գեղարքունիքի մարզպետի մամուլի ասուլիսը՝ Սևանա լճի ափին. ՈւՂԻՂ
«Ավելացել են հակադիմակային շարժումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՈՒՂԻՂ
Գնել Սանոսյանը ներկայացնում է ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի կառուցման ընթացքը. ՈւՂԻՂ
Մեկնարկել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները: Քաղաքի կենտրոնում գտնվող, հանրապետական նշանակության հուշակոթողը կվերանորոգվի ամբողջությամբ Վարդանյան ընտանիքի ֆինանսավորմամբ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին կապ չհաստատել, տվյալներ չփոխանցել կամ չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերին, իսկ անկախ հետազոտությունների հարցումներին պատասխանել միայն զանգահարողի ինքնությունը պարզելուց և դրանում համոզվելուց հետո:
Հուլիսի 23-ին, ժամը 17։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակի կամրջից:
Ռազմական փորձագետ, Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել եւ կից գրառում արել:
Հուլիսի 23-ին, ժամը 23։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։
Հուլիսի 24-ին, ժամը 06։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գինեվետ գյուղի վերջնամասում՝ ոռոգման համար նախատեսված ջրավազանում, (մոտ 8 մ խորություն) քաղաքացի է խեղդվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։