Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հետ կապված՝ առողջապահության նախարարության կողմից ափամերձ տարածքների ջրի որակի դիտարկման շրջանակներում իրականացվել են նախնական թունաբանական հետազոտություններ, որոնց արդյունքում սուր թունավոր ազդեցության մասին վկայող փոփոխություններ չեն նկատվել։
Հուլիսի 25-ի ցերեկը, 26-29-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում, 30-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
168.am-ի ռուսաստանյան աղբյուրներն ահազանգում են ադրբեջանցիների կողմից հայ ազգաբնակչության վրա հարձակվելու ու սադրանքների նոր դեպքերի մասին։ Այս գիշեր՝ ժամը 1-2-ի հատվածում, Մերձմոսկովյան Շչերբինկա քաղաքում ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա, տրավմատիկ զենքով վիրավորել 3 հոգու:
Ֆրանսիական Air France ավիաընկերությունը հուլիսի 24-ին վերսկսել է Երեւան-Փարիզ իր շաբաթական չվերթերը։
9-ամյա Հայկ Ներսեսյանը, որն արդեն 18 վիրահատություն է տարել, բոլորի օգնության կարիքն ունի։ Հայկը պետք է վիրահատվի Գերմանիայում, վիրահատության համար պահանջվող 16 հազար եվրոյից մնացել է հավաքել 3600 եվրո։
Հայաստանում ազատությունից զրկված անձինք նորից հնարավարություն կունենան ամսվա ընթացքում ունենալ մինչև երեք ժամ տևողությամբ մեկ տեսակցություն, ինչից զրկված էին արտակարգ դրության հաստատումից մինչև այսօր։ Համապատասխան որոշումն ընդունեց Կառավարությունը հուլիսի 23-ի նիստում՝ չզեկուցվող հարցերից մեկով՝ փոփոխություն կատարելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» օրենքում։
Ուկրաինայում շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 9 մարդ:
ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է Կառավարությանը հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:
Ռուսաստանի Դաշնությունում վերջին 24 ժամում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5871 նոր դեպք, 146 հոգի մահացել է, 8366-ը՝ ապաքինվել։
Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական միջոցառումներ իրականացնել իրավախախտումների բացահայտման ուղղությամբ:
Օգոստոսի 1-ից Մոսկվան վերսկսում է թռիչքները երեք՝ Մեծ Բրիտանիա, Թուրքիա և Տանզանիա ուղղություններով:
Ի պատասխան Վիվա-ՄՏՍ-ի կոդով երկու հեռախոսահամարների վերաբերյալ հարցումների ու հրապարակումների՝ ընկերությունը հարկ է համարում տեղեկացնել, որ վերը նշված համարները տրամադրվել են իրավաբանական անձի` մասնագիտական սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եղանակով Երևան համայնքին 638.179.090 ՀՀ դրամի գույքային վնաս պատճառելու դեպք բացահայտելու մասին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն այդպես էլ վերջնական տեսքով դեռ հավանության չի արժանացել կառավարության կողմից, եւ շարունակվում են բուռն քննարկումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վարդենիսի քաղաքային հիվանդանոցն ու կայազորային հոսպիտալը չեն միավորվի: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանսոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե քննարկումներից հետո, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, եկել են այն եզրակացության, որ ավելի նպատակահարմար է միավորել Վարդենիսի հիվանդանոցն ու պոլիկլինիկան եւ ունենալ ավելի մեծ քաղաքացիական հիվանդանոց:
Որպես հայ կին եւ մայր, ստիպված եմ ուղիղ ասել` հայ մայրերը ոչ միայն չեն վախենում պատերազմ ուղարկել իրենց որդիներին, այլեւ չեն վախենում անձամբ կռվել եւ զոհվել հայրենիքի համար:
Հուլիսի 25-ին, ժամը 01։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի:
«Հրապարակ» օրաթերթը հոդված է հրապարակել, որտեղ նշված է, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանը շուրջ 30 մեքենայով և բազմաթիվ մարդկանց հետ Կոտայքի մարզի Ծիրանի ռեստորանում է։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր մի խումբ մարտական ընկերների և Ամարասում Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել է Ամարաս, ծանոթացել իր հիմնած «Լույս» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող վերականգնման աշխատանքների ընթացքին:
Տարածքում գտնվող մեր լրագրողը նկատել է շուրջ երկու տասնյակի հասնող ծառայողական` ոստիկանության, պետական համարանիշերով, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանության ուղեկցող ավտոմեքենաներ:
Գեղարքունիքի մարզում 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, չնայած Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությանը, առողջապահական որոշ հաստատություններ արձանագրել են ձեռքբերումներ՝ համալրվելով ժամանակակից տեխնիկական միջոցներով եւ մասնագետ կադրերով:
Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ և պատիվ ունեմ յուրաքանչյուրիդ հետ համատեղ կերտելու զինված ուժերի հաղթական ուղին՝ ի փառս հայ ժողովրդի:
Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է ռուսաստանաբնակ հայերի հետ՝ քննարկելու Ռուսաստանում ադրբեջանական խմբավորումների կողմից հայերի վրա հարձակվելու խնդիրը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը կրկին հերքել է այն կոնսպիրոլոգիական տեսությունները, որոնք իրեն մեղադրում են կորոնավիրուսի համավարակին մասնակցություն ունենալու մեջ:
Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, մեղադրվում են իրենց չպատկանող փողերն ապօրինի կերպով տնօրինելու մեջ, ինչն արքայազն Ուիլյամն իր թագավորական Royal Fondation ֆոնդից նվիրաբերել է Սասեքսի դուքսերի Sussex Royal ֆոնդին: Գումարը կազմում է 290 հազար ֆունտ, գրում է Insider-ը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ տվյալներ են ձեռք բերվել` պաշտոնատար անձ հանդիսացած ՀՀ ֆինանսների նախկին նախարարին 2015թ. խոշոր չափերի արժեք ունեցող սարքավորումներ նվիրելու և ծառայություն մատուցելու ձևով կաշառք տալու, ինչպես նաև՝ պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայողներին 2018թ. առանձնապես խոշոր չափերի կանխիկ գումար կաշառք տալու վերաբերյալ:
«Թուղթը բանկից վերցնում ես, կուզես՝ գնա ստուգման, կուզես՝ ոչ: Կամ, որ գնում ես, ի՞նչ են ստուգում: Ես հատուկ տարել եմ իմ մեքենան՝ տեսնեմ, թե ի՞նչ են անում: Մենակ արգելակներն են ստուգել: Հա, ես իրենց գրելուն, խորհրդին չեմ նայում, իմ մեքենաները սարքում եմ, բայց մի բանը, որ ձևական է՝ դրա համար այսօր կառավարության որոշում ընդունելու իմաստը ո՞րն է: Դեռ չեն սահմանել, թե որն է տաքսին: Ես տաքսի համարում եմ այն մեքենան, որը տաքսի վարելու լիցենզիա ունի: Ո՞նց են նման օրենք ընդունում: Կամ տեխզննման մեջ ներառված է էկոլոգիայի վճար, չգիտեմ ինչեր, իսկ ո՞վ ասաց, որ 6 ամիսը մեկ մարդն ավելորդ գումարներ պետք է վճարի: Շատ-շատ 6 ամսվա համար 5000 դրամ պետք է վճարի, ինչը նախատեսված է տեխզննություն անցկացնող կենտրոնի համար»:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ բերման ենթարկվածը հերոինը ձեռք է բերել մայրաքաղաքում բնակվող 44-ամյա մի տղամարդուց, որը նույնպես հայտնաբերվեց։ Նրա բնակարանի խուզարկությամբ ևս հերոին հայտնաaՔրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ու Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ձեռք բերած օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Կենտրոնական բաժնի ծառայողների հետ հայտնաբերեցին և ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Երևանում բնակվող 36-ամյա մի տղամարդու` թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով։բերվեց՝ դարձյալ 9 գրամից ավելի քաշով։