Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։
Հուլիսի 3-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում կողոպուտի վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Տիգրան Մեծի պողոտայի և Մհեր Մկրտչյան փողոցի խաչմերուկում մի երիտասարդ պոկել էր անցորդներից մեկի պարանոցի ոսկյա կախազարդն ու փախել։
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Այսօր ԱՄՆ-ում՝ Լոս Անջելոսի իր տանը, սպանվել է վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած գործարար, Երևանում գտնվող «Մարկո պոլո» սրճարանի նախկին սեփականատեր Արմեն Սահակյանը, իսկ վերջինիս կինը ծանր վիրավորվել է:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 22-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «#թե_բա_80_տոկոս_լեգիտիմություն»:
168.am-ը կապ հաստատեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հետ և հետաքրքրվեց՝ արդյոք հաշվի առնելով շոգ եղանակային պայմանները, պարետատունը քննարկե՞լ է բացօթյա տարածքներում դիմակ կրելու պարտադրանքը հանելու հարցը:
«Հայ եկեղեցու պատմության առարկայի դասավանդումը որևէ մեկի իրավունքի խախտում չէ: ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու անդամներ են: Այն փոքրամասնությունը, որ հանդես է գալիս՝ որպես կրոնական կազմակերպություն կամ անկրոն զանգված, իրենք դպրոցում ուսումնասիրում են տարբեր առարկաներ, հետևաբար՝ այդ առարկաների ցանկում կարող են ուսումնասիրել նաև Հայոց եկեղեցու պատմություն առարկան, քանի որ իրենք կենսաբանորեն հայ են, հայ ազգի մի մասնիկն են, պարտավոր են լիարժեք իմանալ իրենց ազգի արժեքները, պատմությունը և հասուն տարիքում որոշել, թե իրենք որ արժեհամակարգի կրողը, դավանողը և գործադրողն են»,- ասաց նա 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում:
Բերդավանի ոսկե մեդալակիրը 18.75 բալով ոչ մի ԲՈՒՀ չի ընդունվել. բողոքում են բազմաթիվ դիմորդներ ևս. «Ազատություն»:
«Աստված չանի, եթե այսպես շարունակվի, ապա մենք Սևանա լիճը, որպես լիճ, կորցնելու ենք, և այն որևէ կերպ չենք կարողանալու օգտագործել, քանի որ լճի փոխարեն՝ ունենալու ենք ճահիճ։ Չենք կարողանալու լիճն օգտագործել ո՛չ հանգստի, ո՛չ էլ ոռոգման համար։ Սա ուղղակի բացարձակ ողբերգություն է Հայաստանի համար, ցավոք, դեռ այդ հասկացությունը չկա շատերի մոտ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Դանիելյանը։
ՀՀ ՄԻՊ հայտարարությունը:
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Շինարարների փողոց-Արզումանյան փողոց և Հալաբյան փողոց-Արզումանյան փողոց խաչմերուկների հատվածներում 2020 թվականի հուլիսի 22-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արցախ:
Ոստիկանության Արտաշատի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ նույն բաժնի և քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով նորածին երեխայի վաճառքի դեպք են բացահայտել։ Հ
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր քննարկում էր կազմակերպվել հեռուստատեսության և թվային հարթակների միջոցով գովազդի տարածման ոլորտում իրականացվող ուսումնասիրության վերաբերյալ, որը վարել է ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Հայկ Կարապետյանը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենն իր արարքում որևէ ապօրինի բան չի տեսնում, ասում է՝ իհարկե, լավ չէ, որ ինքը ստիպված է եղել նստել այդտեղ, բայց եթե նստել է, ուրեմն խնդիր կա, որը պետք է քննարկել: Բլեյանը նաև պատմեց, որ այդ ընթացքում կապ է հաստատել փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ, որն իր տպավորությամբ՝ զարմացել է ստացած ինֆորմացիայից:
«Իսկ եթե շենքում փակ դուռ կա՞… Ո՞վ է վճարելու նրա փոխարեն: Մեթոդաբանությունը քաղաքացիների քանակի հաշվարկով է նախանշված, բայց մենք ունենք չբնակեցված բնակարաններ: Իրենց տրամաբանությամբ՝ իրենք կասեն՝ դե, որ չեն օգտագործում, թող չվճարեն: Իսկ եթե 2 տարի չեն բնակվում, երրորդ տարին գալիս-ապրում են, չորրորդ տարում կրկին չեն ապրում, նորից գնում են, ի՞նչ է լինելու»,- նախագծի հեղինակներին հարց է ուղղում նա:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Պարետատունը ղեկավարում է պարետը: Պարետատան կազմը սահմանվում է արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ գործունեության կարգը կարող է սահմանել պարետը:
ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել էր, որ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի գործող ղեկավար Ա. Սուվարյանը 2015-2017թթ. ընթացքում, ընդհանուր 85 աշխատանքային օր չհաճախելով աշխատանքի և գտնվելով ՀՀ տարածքից դուրս, որպես աշխատավարձ ստացել է ընդհանուր 952.445 ՀՀ դրամ գումար` յուրացնելով իրեն վստահված խոշոր չափերով այդ գումարը:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ շարունակել են լայնածավալ մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել Շիրակի մարզում գործող հանրային տրանսպորտում՝ ՀՀ պարետի կողմից ամրագրված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։
Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին։
Մենք պետք է դեմքով ճանաչենք մեր հերոս զինվորների թիկունքն ամուր պահող հերոս ընտանիքներին ու նրանց անդամներին՝ երեխաներից մինչեւ տատիկներ ու պապիկներ, հղի հարսներ, զինծառայող հայրիկներ եւ հոգսաշատ, բայց գեղեցիկ ու ժպտերես մայրիկներ։
«Ազգային ժողովի դռների դիմաց ծնողների հետ հանդիպման ընթացքում ես արդեն տեղյակ էի, որ հանդիպումը կայանալու է: Այն, երևի թե, կկայանա վաղը, կարծում եմ՝ փակ ձևաչափով: Ներկա կլինի ԿԳՄՍ նախարարության համապատասխան ոլորտի համապատասխան ներկայացուցիչ, ըստ երևույթին, փոխնախարար Գրիշա Թամրազյանը, ինչպես նաև ԳԹԿ-ի մեր գործընկերները, ովքեր քննությունների, թեստավորման, արդյունքների մասով, դիմում հայտերի մասով պատասխանատու են»,- ասաց Աննա Կոստանյանը:
Բեռլինում ՀՀ դեսպանության առջև հուլիսի 18-ին ադրբեջանցիների կողմից կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարները բարձրացրել են ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի և նույնիսկ՝ Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության հովանու ներքո գործող «Գորշ գայլեր» երիտասարդական կազմակերպության դրոշը։
Ավտոներկրողներն ահազանգում են՝ Ռուսաստանում բռնում-տանում, կալանքի տակ են գցում և ստիպում են մաքսազերծել հայկական համարանիշով մեքենաները, ինչը հակասում է ԵԱՏՄ ընդհանուր տարածքի հիմնարար գաղափարին: