Փորձագետները մտահոգ են, որ աշնանը միսը կարող է թանկանալ․ «Փաստ»

«Փաստ» թերթի հետ զրույցում գյուղատնտեսության ոլորտի որոշ ներկայացուցիչներ եւ փորձագետներ, ինչպես նաեւ անասնապահությամբ զբաղվող մի շարք ֆերմերներ լուրջ մտահոգություն են հայտնել, որ առաջիկա աշնանը էական խնդիրներ են սպասվում անասնապահության ոլորտում, քանի որ, ինչպես փաստում են նրանք, ներկայումս առկա է անասնակերի լուրջ խնդիր։

«Նրանք նշել են, որ տարին խոտի եւ այլ անասնակերերի համար անբարենպաստ էր, եւ իրենք չեն հասցրել բավարար չափի կեր կուտակել՝ ձմեռը պատշաճ անցկացնելու համար։ Թերթի զրուցակիցներից մեկը նշում էր, որ նմանօրինակ զարգացումների դեպքում աշնանը շուկայում կտրուկ բարձրանալու է մսի գինը։

Փորձագետներից մեկը մեզ հետ զրույցում չբացառեց նման հնարավորությունը՝ նշելով, որ գյուղացիական տնտեսությունները եւ ֆերմերները ձմռան համար համապատասխան չափով անասնակեր գնելու նպատակով ստիպված են լինելու նախատեսվածից շատ գումար ծախսել, ինչին եւ հաջորդելու է թանկ կերով պահված անասունների մսի ավտոմատ թանկացումը»,– գրում է թերթը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031