Բաժիններ՝

«Պարտավոր ենք այսօր երեկոյան ժամերգության պահին ավելի բարձր հնչեցնելու Հայոց եկեղեցիների զանգերը․․․»․ Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյանը ֆեյսբուքան իր էջում գրու, է․ «Այսօր, երբ քրիստոնեական հավատքի խորհրդանիշ Սուրբ Սոֆիայի տաճարում նամազ է կատարվում, պարտավոր ենք երեկոյան ժամերգության պահին ավելի բարձր հնչեցնելու Հայոց եկեղեցիների զանգերը, իսկ մեր օջախներում՝ ընտանեկան ընթրիքի սեղանի շուրջ, ձեռք ձեռքի տված, Տերունական աղոթք «Հայր մերը․․․» հղելու առ Աստված։

Այսօր, ավելի քան երբևէ, տարածաշրջանում տեղի ունեցող բարդ գործընթացները տեսնելով, մենք ստիպված ենք, զենքը ձեռքներիցս վայր չդնելով, համախմբվել մեր եկեղեցու, ընտանիքի, բանակի, ազգային արժեքների շուրջ և պատվով կրել հայ քրիստոնյա լինելու սրբազան առաքելությունը»։

https://www.facebook.com/SeyranOhanyan88/photos/a.1506115032735539/3885138191499866/?type=3&theater

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031