ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ կառույցի ծառայողները որևէ մասնակցություն չեն ունեցել վերոնշյալ միջոցառմանն ու պահանջում է այսուհետև զերծ մնալ չստուգված տեղեկություններ հրապարակելու և տարածելու գործելաոճից:
2021թ․ հուլիսի 22-ին, ժամը 15:15-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնին ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի մաքսատան մոտ ավտոմեքենայի գազի բալոն է պայթել:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 23-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 24-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի մասնագետ-տեսուչները ստուգում են իրականացրել «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) և մսամթերքի արտադրամասերում, սպանդանոցում, անասնապահական և խոզաբուծական ֆերմաներում, իրացման կետում (Շիրակի մարզ, Բանդիվան գյուղ):
Լուսանկարի անձանց վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն:
Ութ անձ սննդային թունավորմամբ հուլիսի 21-ի երեկոյան տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց կենտրոնի բժշկուհի Աշխեն Պողոսյանը։ Բժշկուհին թունավորման պատճառների մասին չհայտնեց, նշեց, որ մեկ ընտանիք բուժման համար տեղափոխվել է Երևան, մյուսները իրենց կամքով դուրս են գրվել հիվանդանոցից․
Հուլիսի 22-ին հիվանդանոցից ոստիկանություն հայտնել են, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված ուղևորը՝ 25-ամյա Հայկ Պողոսյանը, մահացել է:
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC-ը հայտնում է, որ հուլիսի 11-17 Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդանում հուլիսի 11-ին, 14-ին և 15-ին, Արարատում՝ հուլիսի 12-ին:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ուղերձով դիմել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից հայ մարզիկներին:
Արցախում հուլիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն հաստատվել։
Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանների բողոքի ակցիան` ԿԳՍՄ–ի մոտ. ՈՒՂԻՂ
MyWay ավիուղիները սույն թվականի հուլիսի 22-ից մեկնարկել է Թբիլիսի- Երևան- Թբիլիսի երթուղով չվերթերը: Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։
Ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Իջևանի Երիտասարդական փողոցի մի բնակարանում երկու հոգի ծեծի են ենթարկել 35-ամյա մի տղամարդու:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Բնակարանային գողությունը Ջերմուկում կատարվել էր դեռևս անցած տարվա սեպտեմբերի 6-ին, տուժած տանտիրուհին էլ հաղորդում չէր տվել:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս փաստաթղթերից մեկը Կապանի Դավիթ Բեկ գյուղի բնակչի ոչնչացած այգու վնասների հաշվարկն է, իսկ մյուսը Վարդենիսի բնակչի գյուղատնտեսական նպատակով հողամասի վարձակալության պայմանագիր է, բայց որի հնարավորությունից նա այլևս զրկված է: Փաստաթղթերն օրինակ են, որ ապացուցում են. Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի այս բնակիչների սեփականության, սոցիալական ապահովության և […]
Ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Աղձք գյուղի մի բնակիչ ապօրինի պահում, օգտագործում և իրացնում է թմրամիջոց:
Ճանապարհամերձ հողամասից զննությամբ հայտնաբերվեցին կաթուցիչները, որոնց պատերին մոխրացած, մուգ շագանակագույն կանեփանման հետքեր կային։
Շվեդական Հելբի բանտի երկու ազատազրկվածներ բանտի երկու աշխատակցի գերեվարել են: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հուլիսի 22-ին, ժամը 14:47-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի 3-րդ փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր։
Հուլիսի 16-ի երեկոյան ոստիկանություն զանգած մի քաղաքացի հայտնել էր, որ քսան րոպե առաջ մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բակերից մեկում անհայտ անձը քաշել-պոկել է 64-ամյա մի կնոջ պարանոցի ոսկյա շղթան ու դիմել փախուստի:
«Մեզ մոտ մոտենում են պահակակետ, հստակ անուն, ազգանունն ասում են, թե ում մոտ են բարձրանում, նույնը նաև ընդունարանում, բուժկետում: Ներկայանում են, սպասում ներքևում, մինչև շահառուին իջեցնում են ներքև: Սենյակներ բարձրանալ չի թույլատրվում, ունենք նախասրահներ, որտեղ նստում են, շփվում, ժամանակ են անցկացնում: Հարազատները գալիս են հիմնականում 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, որոշները նաև 18:00-ից հետո»,- պարզաբանեց տուն-ինտերնատի տնօրենը:
Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 23-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 20.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»:
Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք` Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 16-ից մինչև սեպտեմբերի 25-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) կգործուղվի Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելությունը։
Բաքվի վերաքննիչ դատարանի վարչական շենքում ավարտվել է 13 հայ ռազմագերիների քրեական գործով դատաքննությունը: Այս մասին տեղեկացնում է trend.az կայքը:
ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշմամբ հաստատվել է «Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության միջոցառումը», իսկ ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 24-ի N 2180-Լ որոշմամբ` «2020թ. ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը»:
Հուլիսի 22-ին, ժամը 15:13-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բագրատաշեն գյուղի մաքսատան մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն: