
ԵՄ-ն հավանություն է տվել Moderna պատվաստանյութի կիրառմանը 12-17 տարեկանների համար

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հաստատել է Moderna ընկերության հակակորոնավիրուսի պատվաստանյութի օգտագործումը 12-17 տարեկան դեռահասներին պատվաստելու համար, ասված է գործակալության հայտարարության մեջ:
Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն, պատվաստանյութն ուսի մկաններ է ներարկվում երկու դեղաչափով` չորս շաբաթվա տարբերությամբ:
Մինչ վերջերս, ԵՄ-ում Moderna-ն թույլատրվում էր օգտագործել 18 տարեկանից բարձր անձանց դեպքում: Այժմ Եվրամիությունում Pfizer/BioNTech-ի պատվաստանյութն օգտագործվում է 12 տարեկանից բարձր դեռահասներին պատվաստելու համար: