Բաքվի վերաքննիչ դատարանի վարչական շենքում ավարտվել է 13 հայ ռազմագերիների քրեական գործով դատաքննությունը: Այս մասին տեղեկացնում է trend.az կայքը:
ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշմամբ հաստատվել է «Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության միջոցառումը», իսկ ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 24-ի N 2180-Լ որոշմամբ` «2020թ. ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը»:
Հուլիսի 22-ին, ժամը 15:13-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բագրատաշեն գյուղի մաքսատան մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն:
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
«Ասել եմ՝ շատ վերև չհանես, գետի բերանը պահի։ Մի օր ա, բան չկա, անընդհատ զանգում եմ, կապի մեջ եմ լինում, ասում եմ՝ ուշադիր եղի, անընդհատ սարին նայի․․․ Ի՞նչ անենք, օգնող չկա, 26․500 դրամ թոշակն է, 31․000՝ նպաստը, դրանով ո՞նց յոլա գնանք»։
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել է «Էյր Արաբիա» ընկերության հետ համատեղ նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ հանրությանը հետաքրքրող հարցերի պատասխանները:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-24-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 25-26-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հաստատել է երկիր մուտք գործելիս «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածի պարտադիր օգտագործման կարգը:
Հուլիսի 21-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 21-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվելով՝ հայտնվել դաշտում. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 28-ամյա ուղևորուհի Մարինե Գրիգորյանը մահացել է:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել հուլիսի 21-ի երեկոյան Երևանում ուժեղացված ծառայություն իրականացնելու վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. հուլիսի 18-ին Երևանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևանի բնակիչ Ռոբերտ Սուքիասյանն է:
2021թ. հուլիսի 21-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Երևան քաղաքի 38-ամյա բնակիչը իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Երասխ-Երևան ավտոճանապարհով դեպի Երևան ընթանալիս Արարատի մարզի Դիմիտրով համայնքի վարչական շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման հարցում արձանագրվել են խնդիրներ, որոնք կապված են ծնողների նկատմամբ տարբերակված մոտեցմանն առնչվող օրենսդրական փոփոխությունների հետ:
Շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ, հուլիսի 22-ից սկսած, իրականացվելու են ոչ կանոնավոր ուղիղ չվերթներ Լիոնից դեպի Երևան:
Հուլիսի 22-ին, ժամը 01.20-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 70-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 32-ամյա վարորդ Արցախ Քարտաշյանը մահացել է:
Հուլիսի 22-ին, ժամը 00:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահրամ Փափազյան փողոցում բարդին կոտրվել և ընկել է՝ փակելով ճանապարհի երթևեկելի հատվածը։
Հուլիսի 22-ին, ժամը 05:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասում այրվում է տնակ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները»,-հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:
Հուլիսի 14-ի լուսադեմին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների օրեր տևած օպերատիվ միջոցառումները հանգուցալուծվեցին։ Նրանք Աբովյան փողոցում հայտնաբերեցին 40-ամյա մի տղամարդու և, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին բաժին։
Հենց նոր Փափազյան փողոցում քամուց ծառը ընկավ
Հուլիսի 15-ին Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի մի բնակիչ պատրաստում և պահում է թմրամիջոցներ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած խումբը հուլիսի 20-ին փաստահավաք աշխատանքներ է իրականացրել ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում։ Արդյունքների հիման վրա ներկայում ամփոփվում է Պաշտպանի արտահերթ զեկույցը՝ անգլերենով և ապացույցներով հիմնավորված: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը:
Ուժայիններն ուժեղացված ծառայություն են իրականացնում Թումանյան փողոցում. ստուգվում են ավտոմեքենաներն ու մարդիկ
Այս պահին նաև Երևանից դեպի Աշտարակի մայրուղի են շարժվում մեծ քանակությամբ ՊՆ -ի Ուրալ մակնիշի մեքենաներ։
Հայտնաբերվեցին տարբեր քաշով թմրամիջոցների նմանվող զանգվածներ, քացախաթթվի անհիդրիդ, ինչպես և «Մակարով» ատրճանակ, պայթուցիչներով «Ֆ-1» տիպի նռնակներ և այլն։ 32-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Սև լճի փաստացի տերը թշնամին է․«Մոլորված ժողովրդի» հույսը
Այս պահին քաղաքի կենտրոնում` Օպերային հարող տարածքում, Կարապի լճի` Հյուսիսային պողոտայի դիմաց գտնվող տարածքում` Թումանյան փողոցի վրա, անհասկանալի լարված իրավիճակ է։
Հայաստանում օրերս կրկին բարձրացել է ոչ միայն բենզինի, այլև բնական սեղմված և հեղուկ գազի գինը։ Հեղուկ գազը 200 դրամից դարձել է 220-250 դրամ:
Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բանավոր բողոքների թիվը, այդ թվում՝ թեժ գծի հեռախոսահամարներին ստացված զանգերը, 2021 թվականի հուլիսի դրությամբ, կազմել են 7953: