Բաժիններ՝

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 23.811 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարկման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 23 811-ով՝ մինչեւ 6 078 522: Հուլիսի 23-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,39 տոկոս:՛ Ներկայումս Ռուսաստանում բուժումն է շարունակում 476 222 մարդ: Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 22 547-ով: Ընդամենն արդեն ապաքինվել է 5 450 004 մարդ: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ աճել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 86,7 տոկոսի մկարդակ: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 795-ով՝ մեկ օր առաջվա 796-ի դիմաց:

Ընդամենը վարակից մահացել է 152 296 հիվանդ: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) աճել է մինչեւ 2,51 տոկոսի մակարդակ, հետեւում է շտաբի տվյալներից: Մոսկվայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում աճել է 3 425-ով՝ մեկ օր առաջվա 4 287-ի դիմաց: Ընդամենը քաղաքում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերել են 1 481 296 վարակված: Հարաբերական արտահայտությամբ աճը կազմել է 0,32 տոկոս: Մեկ օրում քաղաքում արձանագրվել է 107 մահացու վախճան, ընդամենը, շտաբի տվյալներով՝ մահացել է 24 898 մարդ կամ հիվանդացածների 1,68 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս