Հուլիս 21-ին, ժամը 11։08-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ։
Ոստիկանության Մեծամորի բաժին hուլիսի 20-ին, ժամը 12.20-ին, հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 19-ի ժամը 21.30-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը վնասել է Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու մուտքի դուռը, կոտրել ապակին, մտել է ներս և տակնուվրա արել եկեղեցական սպասքը, վնասել մոմավաճառի կրպակի ապակին:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նորակոչիկների երդման արարողությանը մասնակցելու համար սահմանված կարգը, որի նպատակն է կանխարգելել կորոնավիրուսային վարակի ներթափանցումն ու տարածումը Զինված ուժեր:
ԵՊՀ շրջանավարտների միավորումը (նախագահ Արսեն Քարամյան), ՀՀ երրորդ նախագահ, Միավորման պատվավոր նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում կառուցված բազմաբնակարան համալիրում (Զեյթուն 3) բնակարան նվիրաբերեց ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ընտանիքին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 22-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան այս տարի դիմորդների թվի պակաս ունի:
Հուլիսի 21-ի ցերեկը, 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 22-ի երեկոյան ժամերին, 23-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտները հաջողության են հասել Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումներում:
Բոլոր նախակրթարանները գործում են 5-օրյա աշխատանքային ռեժիմով։ Դասերը սկսվում են 9.00-ին և ավարտվում 13.00-ին։
Աշխատանքային քննարկմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
Գյումրիում ավազակային հարձակման ենթարկված 70-ամյա տղամարդու վիճակը ծանր է։
Հուլիսի 20-ին, ժամը 14.55-ին, Երևանի Ա. Միկոյան փողոցից Հալաբյան փողոց տանող ճանապարհի թունելի սկզբնամասում իրար են բախվել «Հինո» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3110»-ի 71-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կորոնավիրուսի հետևանքով 73 տարեկանում մահացել է ճարտարապետ Էդուարդ Թանգյանը:Այս մասին հայտնում են Հայաստանի ճարտարապետների պալատից:
Այսօր, հուլիսի 21-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 23 770-ով, դա նվազագույնն է հուլիսի 6-ից ի վեր:
«Սլավյանսկի բազար» մանկական կատարողների միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել է 12-ամյա Կառլեն Մարգարյանը, որի կատարումները հուզել են հանդիսատեսին:
Երիտասարդները ձերբակալվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Հուլիսի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ ժամը 21.10-ին անհայտ անձը Մամիկոնյանց փողոցի շենքերի բակում, քաշել պոկելով, հափշտակել էր 64-ամյա կնոջ պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նախ, պարզվել է, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներից մեկը 2021թ. հուլիսի 19-ին՝ առավոտյան ժամը 10-10:30-ի սահմաններում գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել իրեն և իր ընտանիքին օրինական փաստաթղթերի հիման վրա սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում: Նա, մասնավորապես, իրականացրել է հացահատիկի բերքահավաք կոմբայնով:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
«Պաշտպանության կողմի միջնորդությունը քննարկվել է, և դատախազի որոշմամբ փոխվել է խափանման միջոցը: Կալանքը փոխարինվել է գրավով։ Որպես գրավի առարկա է կիրառվել միջնորդությանը կից ներկայացված անշարժ գույքը»,-մանրամասնեց Աբրահամյանը։
Շիրակի մարզի Ազատան գյուղում շարունակում է արդիական մնալ ոռոգման ջրի խնդիրը, իսկ արդեն փչացած բերքի փոխհատուցման մասին դեռևս տեղեկություն չկա։
Հուլիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության, պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ վերջին օրերի ընթացքում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման մի քանի տասնյակ դեպք։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում, նշված արտադրամասում «Եվրոբլոկ» արտադրող սարքը աշխատացնելու ժամանակ Արարատ քաղաքի բնակիչ, 23-ամյա Արամ Հարությունյանը անզգուշաբար հոսանքահարվել և տեղում մահացել է:
Շենգավիթի բաժին բերման ենթարկված տղամարդու մեքենայում ապօրինի հրազեն կար․ հարուցվել է քրեական գործ:
Արդեն մի քանի օր է, ինչ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սկսվել է հացհունձը, սակայն հնձված առաջին հեկտարները ցածր արդյունք են ապահովում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, այս տարվա մայիս-հունիս ամիսներին գրանցված տեւական երաշտը ծանր հետեւանքներ է թողել մարզի հողագործների եւ անասնապահների համար, եւ այժմ մարդիկ հավաքում են այն, ինչ հնարավոր է փրկել հացահատիկի արտերից ու խոտհարքերից։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև 22-24-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։