«Ինչո՞վ». քաղաքացիները՝ հանգստի մեկնելու մասին
Առջևում օգոստոսն է՝ արձակուրդների ամենաբուռն շրջանը: 168.am-ը շրջել է Երևանում՝ պարզելու, թե մեր համաքաղաքացիները մեկնելո՞ւ են հանգստանալու, ընտրել են հանգիստը երկրից դո՞ւրս, թե՞ Հայաստանում անցկացնելու տարբերակը:
«Ոչ, չեմ մեկնելու, պատճառը կորոնավիրուսն է»,- ասաց մի երիտասարդ աղջիկ:
«Ոչ, չեմ մեկնելու, պատճառը ոնց բոլորինն է, այնպես էլ իմն է: Ես լաց չեմ լինում, բայց չեմ էլ կարողանում գնալ հանգստանալու»,- ասաց մի տղամարդ:
«Ոչ, աշխատում եմ»,- ասաց անցորդ մի կին:
«Այո, մեկնելու եմ, Հայաստանից դուրս: Ամենամատչելի ուղղությունը, ինչպես միշտ, Եգիպտոսն է, բայց ես այլ ուղղություն եմ ընտրել»,- ասաց քաղաքացիներից մեկը:
«Չեմ մեկնելու, տրամադրություն չկա: Երկրի իրավիճակի հետ էլ կապ ունի, ֆինանսի հետ էլ կապ ունի, մարդու հոգեկան հանգստության հետ էլ կապ ունի»,- ասաց մի տղամարդ:
«Չեմ մեկնելու, Հայաստանի ներսում եմ հանգստանալու, Ջերմուկ եմ գնալու»,- ասաց անցորդներից մեկը:
«Չեմ մեկնելու, գումարի խնդիր կա»,- ասաց մի կին:
«Չեմ գնալու հանգստանալու, մեկնելու եմ Հայաստանից, բայց կրթություն ստանալու»,- ասաց քաղաքացիներից մեկը:
«Ոչ, աշխատում եմ»,- ասաց մի կին:
«Չեմ մեկնելու, Հայաստանի ներսում եմ հանգստանալու: Չեմ համեմատել՝ մեր երկրո՞ւմ է մատչելի, թե՞ դրսում, ինձ հետաքրքիր չի եղել»,- ասաց անցորդներից մեկը:
«Դեռ չեմ գնալու»:
«Չէ, զբաղված եմ»:
«Ես մեկնել եմ արդեն: Եգիպտոս, Դուբայ ենք գնացել, դեռ այդքանը: Չեմ կարող ասել՝ մեր երկրի ներսո՞ւմ է ավելի մատչելի, թե՞ դրսում, ես ծախսող եմ, երկու դեպքում էլ ծախսում եմ»,- ասաց քաղաքացիներից մեկը:
«Իհարկե ոչ, ինչո՞վ»,- ասաց անցորդ մի կին:
«Չենք մեկնելու, հնարավորություն չունենք»:
«Դեռ ոչ, աշխատում ենք: Դեռ չեմ որոշել, թե ուր կգնամ հանգստանալու, ինձ թվում է՝ Հայաստանում, Ջերմուկում»,- ասաց քաղաքացիներից մեկը: