Դատարանը վերացրել է «Թիմ» ՍՊԸ կողմից Վեոն Արմենիան ձեռքբերելու խոչընդոտը
Դատարանը վերացրել է Թիմ ՍՊԸ կողմից Վեոն Արմենիան ձեռքբերելու խոչընդոտը։ Այս մասին հայտնում են «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունից։
«Երևանի ընդհանուր իրավասության դատարանում 27.08.2020 բավարարվեց «ԹԻՄ» ընկերության միջնորդությունը՝ Դատարանի 13.08.2020թ․ որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին։ Ապահովումը վերացնելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից։ Որոշումը հասանելի է DataLex դատական տեղեկատվական համակարգում հետևյալ հղումով։
Հիշեցնենք, որ օրեր առաջ դատարանը բավարարել էր հայցվոր «Յուքոմ» ՓԲԸ-ի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, մասնավորապես՝ հայցի ապահովման նպատակով Դատարանն արգելել էր «ԹԻՄ» ՍՊԸ-ին կնքել «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ բաժնետոմսերի ձեռքբերման գործարք և գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունքները։ Իսկ այժմ “ԹԻՄ” ՍՊԸ կողմից Վեոն Արմենիան ձեռքբերելու գործընթացի համար բոլոր խոչընդոտները վերացված են»,- նշված է հայտարարությունում։