![](/banners/BeFunky-design.jpg)
«Եթե այս ամենը Դուք գիտեք, ինչո՞ւ դասերը հետ գցեցիք 15 օրով, փոխանակ առաջ գցեիք 15 օրով»․ Հայկ Մանասյան
![](https://168.am/wp-content/uploads/2020/08/Hayk-Manasyan.jpg)
Բժիշկ Հայկ Մանասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «ԱԳԼՃԿ նախարարին եւ ԱՉՆ ղեկավարին իրենց կոնսուլտանտներով հանդերձ, հռետորական էսպիսի հարց եմ ուղղում:
1. Դուք գիտեք, որ դասասենյակների օդափոխության ինտեսիվ ռեժիմը կարեւոր հակահամաճարակային գործոն է:
2. Դուք գիտեք, որ լեռնային շրջաններում (Արագածոտն, Լոռի, Շիրակ, Գեղարքունիք, Սյունիք) սեպտեմբերի 15-ից հետո եղանակը կարող է թույլ չտալ բաց պատուհաններով դասեր, իսկ Արարատյան դաշտավայրում մի 2-3 շաբաթ ընդամենը:
3. Դուք գիտեք, որ վարակված երեխաները կարող են վարակել իրենց ընտանիքներին, ովքեր նույնպես, սեպտեմբերի 15-ից հետո ավելի անցանկալի պայմաններում կհայտնվեն քան, եթե վարակվեին օգոստոսի 15-ին:
4. Դուք գիտեք, որ սեպտեմբերի 15-ից հետո սկսում է ամենամյա Շնչառական վարակների ՍԵԶՈՆԸ, ինչը խառնաշփոթ է ստեղծելու Վիրուսային վարակի համախտանիշով պացիենտների տարբերակիչ ախտորոշման գործում, ու պակաս հավաստի է դարձնելու ԿՈՎԻԴ-ի վիճակագրությունը:
5. Եթե այս ամենը Դուք գիտեք, ինչո՞ւ դասերը հետ գցեցիք 15 օրով, փոխանակ առաջ գցեիք 15 օրով: Ինչու չօգտվեցիք ԲՆԱԿԱՆ հակահամաճարակային բարենպաստ եղանակից»։
ԱԳԼՃԿ նախարարին և ԱՉՆ ղեկավարին իրենց կոնսուլտանտներով հանդերձ, հռետորական էսպիսի հարց եմ ուղղում:1. Դուք գիտեք, որ…
Gepostet von Հայկ Մանասյան am Donnerstag, 27. August 2020