Բաժիններ՝

Գեղարքունիքում գանձագողության նպատակով 3 դամբարան են քանդել և թալանել

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի վարչական սահմաններում 3 դամբարան են քանդել եւ թալանել։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից։

«Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Ձորագյուղ համայնքի վարչական սահմաններում, համայնքից մոտ 2 կմ դեպի արեւմուտք գտնվող «Դամբարանադաշտ մ.թ.ա. 2-1 հազարամյակ» հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտու տարածքի երեք դամբարան անհայտ անձինք գանձագողության նպատակով քանդել են եւ թալանել:

ՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայությունը իրավախախտման փաստով ահազանգել է Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժին»,-ասված է հայտարարության մեջ։

https://www.facebook.com/ArmenianMonuments/photos/a.202841359834556/3230681957050466/?type=3

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս