«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի հայտարարությունը քաղաքական հետապնդման առկայության մասին
«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Քաղաքական հետապնդման առկայության մասին
Ս/թ օգոստոսի 20-ին ՀՀ Քննչական կոմիտեից ստացա ծանուցագիր, ուր մասնավորապես ասված էր.
«Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրեսնգրքի 205-րդ հոդվածի` վարույթիս թիվ 6910117
քրեական գործով, Դուք 24.08.2020թ. ժամը 11:00-ին հրավիրվում եք հարցաքննության որպես վկա ՀՀ
քնչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչություն` ՀԿԳ քննիչ Գ.
Մկրտչյանի մոտ»:
Եվ ահա, երբ որպես օրինավոր քաղաքացի ներկայացա հարցաքննության, արդարացան իմ
ամենահոռետեսական սպասումները: Պարզվեց, որ Քննչական կոմիտեի համար «հատուկ կարևորության
գործ» է դառել «Իրավունքի»` 2017թ. մարտին (այսինքն գրեթե 3,5 տարի առաջ)
հրապարակած «Քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոանիսյանի կենսագրության ուշագրավ
դրվագները» հոդվածը (տե՛ս https://iravunk.com/news/25716):
Այն ժամանակ Իոանիսյանը դիմել էր ՀՀ Քննչական կոմիտե` պահանջելով քրգործ հարուցել «անձնական և
ընտանեկան կյանքի գաղտնիքի հրապարակման» համար: Չնայած ի՞նչ «անձնական և ընտանեկան կյանքի
գաղտնիք» կարող է լիներ այն, որ տնեցիներով իրար դեմ դիմումներ էին գրում ոստիկանություն, այսինքն`
խոսքը ոչ թե ներընտանեկան, այլ ՊԵՏՈՒԹՅԱՆ հետ հարաբերությունների մասին էր… Բացի այդ,
հանրահայտ դեմքերի պարագայում (իսկ դեռ այն ժամանակ Դանիել Իոնանիսյանն արդեն հանրահայտ էր),
անգամ եթե այդպիսի տեղեկությունները համարվեն «անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիք», դրանց
հրապարակումը մամուլում համաձայն գործող օրենսդրության բխում է գերակա հանրային շահից, հետևաբար
չի կարող հանցակազմ պարունակել և սոսկ ՀՀ Սահմանադրությունում ամրագրված մամուլի ազատության
հիմնական սկզբունքի իրացումն է:
Այն ժամանակ ՀՀ Քննչական կոմիտեն, այդ ամենում չտեսնելով քրեական որևէ բան, վարույթը կասեցրել էր:
Հիմա էլ է այդ գործը կասեցված կարգավիճակում է, սակայն Դանիել Իոանիսյանն արդեն 2018-ին պետական
հեղաշրջման միջոցով իշխանությունը հանցավոր ճանապարհով զավթած խունտայի ազդեցիկ դեմք է
(Հանրային խորհրդի անդամ), և տարբեր իրավասու մարմիններ դիմելով, ջանքեր է գործադրում գործը
վերաբացելու և հասնելու իր քմահաճույքի կատարմանը` տողերիս հեղինակին քրեական
պատասխանատվության ենթարկելու:
Ավաղ, հենց առաջին իսկ հարցաքննությունն ինձ հիմքեր տվեց եզրակացնելու, որ ՀՀ Քննչական կոմիտեն
նրան օժանդակում է այդ հարցում, ըստ էության պատվեր ընդունելով գործող ապօրինի իշխանությունից
տողերիս հեղինակին քաղաքական հետապնդման ենթարկելու և փաստացի խոչընդոտելու առաջատար
ընդդիմադիր ԶԼՄ-ի` «Իրավունք» թերթի և iravunk.com կայքի բնականոն, ազատ և անկաշկանդ
գործունեությանը:
Այդպիսի եզրակացության համար հիմք են հետևյալ իրողությունները.
1. ԿԱՍԵՑՎԱԾ և իր էությամբ սնանկ գործով առաջատար ընդդիմադիր լրատվամիջոցի ղեկավարին
հարցաքննում են:
2. ԿԱՍԵՑՎԱԾ գործով ՀՀ Քննչական կոմիտեն իրականացնում է նաև այնպիսի գործողություններ, որոնք
կարող են պատշաճ համարվել ծանր հանցագործությունների «կենդանի» քննության դեպքում:
3. Այդ ԿԱՍԵՑՎԱԾ գործով քննչական ակտիվ գործողություններն իրականացվում են այն դեպքում, երբ
միայն Իոաննիսյանի և իշխող վարչախմբի ուղեղում գոյություն ունեցող հնարովի «հանցակազմի» վաղեմության
ժամկետն անցել է:
Ուստի, ինձ համար ակնհայտ է քաղաքական հետապնդման համգամանքը, և առաջարկում եմ եմ ՀՀ
Քննչական կոմիտեին դադարեցնել իրավական պետությանն անհարիր այդ գործողությունները:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
28.08.2020 թ., ք.Երևան