Բաժիններ՝

«1-ին կուրսեցիների դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ին. 1 մասնաշենքում միաժամանակ գտնվող ուսանողների թիվը չպետք է գերազանցի 150-ը». ԵՊՀ

Երևանի պետական համալսարանում սահմանվել է ուսումնական գործընթացի կազմակերպման կարգը, որն ուժի մեջ կմտնի 2020 թվականի սեպտեմբերի 1-ից: 168.amտեղեկանում է ԵՊՀ պաշտոնական կայքից:

«1. Բակալավրիատի առաջին կուրսեցիների համար ուսումնական գործընթացը սկսել սեպտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածում՝ համաձայն ուսումնամեթոդական վարչության հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցի:

2. Մյուս կուրսերի համար ուսումնական գործընթացը սկսել սեպտեմբերի 15-ից:

3. Ուսումնական գործընթացը կազմակերպել առկա և հեռավար ձևերի համադրությամբ:

4. Առկա դասընթացները կազմակերպել համաձայն դասացուցակի: Դասերի սկիզբը սահմանել 10:00-ին: Դասերի տևողությունը սահմանել 60 րոպե:

5. Հեռավար դասընթացներն անցկացնել բացառապես https://e-learning.ysu.am/ հարթակում: Հեռավար դասընթացները կազմակերպել համաձայն դասացուցակի՝ երկուշաբթիից ուրբաթ օրերին: Դասերի սկիզբը սահմանել 9:00-ին: Դասերի տևողությունը սահմանել 80 րոպե՝ 5 րոպե դասամիջոցով:

6. Յուրաքանչյուր ուսանողի համար առկա դասաժամերը կարող են կազմակերպվել շաբաթական առավելագույնը 2 օր, օրական առավելագույնը 3 ժամ, իսկ մեկ լսարանում ուսանողների թիվը չպետք է գերազանցի 30-ը: Առկա և հեռակա ձևերով դասերի անցկացման օրերը չպետք է համընկնեն:

7. Մեկ ուսումնական մասնաշենքում միաժամանակ գտնվող ուսանողների թիվը չպետք է գերազանցի 150-ը»:

168.amը փորձեց գործընթացի կազմակերպմանը վերաբերող մի քանի հարցի առնչությամբ պարզաբանում ստանալ ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանից, օրինակ՝ ինչպե՞ս են պատրաստվում դասապրոցեսը  կազմակերպել այնպես, որ 1  մասնաշենքում ուսանողների թիվը չգերազանցի 150-ը, ո՞րն է առկա դասերի տևողությունը 60 րոպե սահմանելու շարժառիթը, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց:

Հիշեցնենք, որ մի քանի բուհ արդեն հրապարակել են, թե ինչպես են պատրաստվում կազմակերպել դասապրոցեսը, որպեսզի հնարավորինս խուսափեն մարդկային կուտակումներից: Որոշներն անգամ 3 հերթով են իրականացնելու դասապրոցեսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս