Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-23-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 17-ին կատարվել է 437 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Դեկտեմբերի 18-ին, ժամը 00։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի վերջնամասում՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին․ կան տուժածներ։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Աստծո հանդեպ երկյուղը դա վախն է Նրան կորցնելու, ինչպես նաև կորցնելու լիարժեքության, հավիտենության և երանության զգացումները, կորցնել երկար ժամանակով կամ ընդմիշտ, ահա, թե ինչից պետք է վախենալ» (Ալեքսանդր Մեն):
Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին, տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Ճապոնիայում բժիշկների խումբը բարեհաջող կերպով վիրահատել է դեռևս չծնված, սակայն ծանր սրտային հիվանդություն ունեցող երեխայի։ Ըստ NHK-ի՝ սա աորտալ ստենոզի ներարգանդային բուժման առաջին դեպքն է Ճապոնիայում։
Դեկտեմբերի 14-ին, ժամը 12։17-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վիրավորում՝ մինմալ պնևմոթորաքս, կրծքավանդակի պատի ենթամաշկային էմֆիլեմա, կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած, չթափանցող, ձախ քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևանի 23-ամյա երիտասարդ։
«Ես մրցույթը հաղթել եմ, ներկայիս տնօրենի հետ ընդհանուր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ինքը լինի տնօրեն, ես՝ փոխտնօրեն: Մրցույթը եղել է 2020թ. դեկտեմբերի 15-ին, նշանակումը՝ դեկտեմբերի 18-ին: Հիմա ես փոխտնօրեն չեմ, տնօրենը հրաժարվեց պայմանը կատարել: Սկզբից ասաց, որ մի 3 ամսից տեղակալ կնշանակի, դրա համար միջանկյալ հաստիք հատկացվեց: Չէի ուզում, հետո սխալվեցի, համաձայնեցի: Հետո հրաժարվեց նաև 3 ամիս անց տեղակալ նշանակելու մտքից: Հիմա գիտակազմակերպչական աշխատանքների համակարգող եմ, սակայն լիազորությունները նվազագույնի են հասցված, ուստի պայքար եմ սկսել, որի արդյունքները շուտով կերևան: Դիմել եմ վերադաս մարմիններին, կառավարությանը, իրավապահ մարմիններին»:
Նա 2019 թվականի հունվարի 15-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության ու դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Հոգեհանիգիստը տեղի կունենա կիրակի՝ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 17։30-ից՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին այցելել են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան:
Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար, 2021 թ. դեկտեմբերի 18-ին Երևան քաղաքի Բաղրամյան 3-րդ նրբանցքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նշված նրբանցքում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ ըստ կից սխեմայի:
63-ամյա Սամվել Մարիկյանը որոնվում է որպես անհետ կորած:
Դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերին, 18-19-ը սպասվում են թույլ տեղումներ։ Դեկտեմբերի 21-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Եվս 3 հիմնանորոգված մանկապարտեզ ենք հանձնում շահագործման։ Սրանք շինություններ են, որոնք իրենց կառուցման օրվանից ի վեր երբեք չեն վերանորոգվել։ 2022-ին կնորոգենք ևս 9 մանկապարտեզ՝ երեք տարվա հանրագումարում հիմնանորոգված մանկապարտեզների ընդհանուր թիվը հասցնելով 43-ի։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 16-ին կատարվել է 547 թեստավորում, գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության 23 նոր դեպքեր:
Flyone Armenia ընկերությունը հայտնել է դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 31-ը Երևանից Ռուսաստանի Դաշնություն նախատեսված չվերթները։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջին անգամ Հայաստանը որպես պետություն անմիջականորեն հայտնվել է այն երկների ցանկում, որոնք օգտագործում են լրտեսական ծրագրեր ներքին դաշտում մարդկանց հեռախոսները վարակելու եւ լրտեսելու համար։ Հայտնաբերվել է Մետայի–Ֆեյսբուքի եւ Սիթիզենլաբի կողմից։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Պարզվեց, որ նա դեկտեմբերի 8-ի կեսգիշերին, օգտվելով տանտերերի բացակայությունից, կոտրել է առանձնատան պատուհանը և գողացել ժամացույց ու կենցաղային իրեր:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են 67-ամյա կնոջ սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Մուշի բաժին դիմած 76-ամյա քաղաքացին հայտնել էր, որ առևանգել են Գյումրիի Շչեդրինի փողոցում կայանված իր «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան:
Առողջապահության նախարարության մշակած նոր նախագծով՝ հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է թույլատրվել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելը հավաստող փաստաթղթի դեպքում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 17-ին ժամը 09.00-24.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Պարսեղովի, Կարապետյան, Ռուստամյան, Ս. Գևորգյան փողոցների, Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Մարգարյան փողոցի և նրբանցքների, Բաշինջաղյան փող. 172-ից-180 զույգ համարների, Հալաբյան 41-ից-65 կենտ համարների ջրամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 31-ամյա տղամարդու կողմից համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին։