Բաժիններ՝

Ապօրինի զինամթերք է հայտնաբերվել

Դեկտեմբերի 13-ին ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերք առգրավվեց։

Բաժնի քրեական հետախույզները ժամը 4-ի սահմաններում Վայք քաղաքի ավտոկայանի տարածքից, «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին երկու տղամարդու, որոնցից մեկը` Վեդիի, մյուսը Երևանի բնակիչ էր: Վեդիի 47-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 5,45 մմ տրամաչափի փամփուշտ, իսկ մեքենայի զննությամբ` պահեստատուփ՝ լիցքավորված նույն տրամաչափի 30 փամփուշտով:

Իրավապահները մեքենայից հայտնաբերեցին նաև 5,45 մմ տրամաչափի 66 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031