Բաժիններ՝

Տանտերը տուն մտնելուն պես 1-02 էր զանգել

Տիչինայի փողոցի մի տնից գողություն էին արել։ Բնակարանային գողության մասին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները տեղեկացան դեկտեմբերի 7-ի ժամը 1.30-ի սահմաններում՝ օպերատիվ կառավարման կենտրոնից։ Տանտերը տուն մտնելուն պես 1-02 էր զանգել։

Տիչինայի փողոց մեկնած քրեական հետախույզները զրուցեցին տուժողի հետ։ Դեկտեմբերի 6-ից 7-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատուհանը, մտել ներս ու գողացել ոսկյա զարդեր։

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Բացահայտման ուղղությամբ հետախուզական միջոցառումներ սկսվեցին։ Մալաթիայի ոստիկանները տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի Շահումյան 16-րդ փողոցի 25-ամյա մի բնակիչ։ Դեկտեմբերի 15-ին նա հայտնաբերվեց Երևանի Ռոմանոս Մելիքյան փողոցում ու բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։

Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին, տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս