
Երիտասարդ է կալանավորվել
Դեկտեմբերի 9-ին, համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների հետ, Բազումի բաժնի քրեական հետախույզները Վանաձորի Երևանյան խճուղում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել Վանաձորի Խնձորուտի փողոցի 23-ամյա մի բնակչի:
Նա 2019 թվականի հունվարի 15-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության ու դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք: Երիտասարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։