
Ճապոնիայում վիրահատել են դեռևս չծնված երեխայի

Ճապոնիայում բժիշկների խումբը բարեհաջող կերպով վիրահատել է դեռևս չծնված, սակայն ծանր սրտային հիվանդություն ունեցող երեխայի։ Ըստ NHK-ի՝ սա աորտալ ստենոզի ներարգանդային բուժման առաջին դեպքն է Ճապոնիայում։
Պարբերականը տեղեկացնում է, որ վիրահատությունը կատարվել է հղիության 25-րդ շաբաթում գտնվող կնոջ արգանդում, պտղում ախտորոշվել էր աորտայի փականի ստենոզ, իսկ աորտայի փականի բացվածքի նեղացումը խանգարում է սրտի մի մասի բնականոն զարգացմանը:
Սկզբում վիրաբույժները կնոջ որովայնի միջով հատուկ ասեղաձև խողովակ են մտցրել պտղի սրտի մեջ, իսկ հետո փչովի կաթետեր են մտցրել փականի բացվածքը լայնացնելու համար, ինչը հնարավորություն է տվել մեծացնել արյան հոսքը դեպի սիրտ։ Երեխան ծնվել է հոկտեմբերին և այժմ լավ է։
Պատրաստեց 168.am-ը