Բաժիններ՝

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք, մահացել է 1 քաղաքացի

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 17-ին կատարվել է 437 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք: Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ արձանագրվել է մահվան 1 դեպք: Նշվում է, որ 86-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն։

Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 82 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 46-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով իրականացվել է 30027 քաղաքացու հետազոտություն, որից 4651-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս