Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ն առանձին շրջաններում, 21-22-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերին, 18-19-ը սպասվում են թույլ տեղումներ։ Դեկտեմբերի 21-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 13.40C (2003 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -12․60C (2004 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 0.80C