
Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 23 դեպք

Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 16-ին կատարվել է 547 թեստավորում, գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության 23 նոր դեպքեր:
Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 94 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 51-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 29 հազար 590 քաղաքացու հետազոտություն, որից 4 հազար 624-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկում