
Կասեցվել է գարեջրի արտադրության առանձին գործառույթն ու հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները իրենց վերահսկողական գործառույթների շրջանակներում ուսունասիրություններ են իրականացրել «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ-ում (ք. Աբովյան) և անհատ ձեռնարկատեր Գրիգոր Սահրադյանին պատկանող հացի արտադրամասում (ք. Մասիս):
Արդյունքում, սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանելու հիմքով, կասեցվել է «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ գործունեության առանձին գործառույթը՝ ապակյա շշերով գարեջրի արտադրամասի արտադրական գործունեությունը, ինչպես նաև հացի արտադրամասի գործունեությունն ամբողջությամբ, որտեղ, բացի սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, նաև վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ հատվածներն առանձնացված չեն եղել, սննդամթերքի պահպանման հատվածից, իսկ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները ենթարկված չեն եղել նախնական և պարբերական բժշկական զննությունների և չեն ունեցել սանիտարական գրքույկներ:
Խախտումների վերացման համար ժամկետ է սահմանվել: