Բաժիններ՝

Չարենցավանի ոստիկանները առանձնապես խոշոր չափերի թմրանյութ են հայտնաբերել

Մարտի 2-ին ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Բջնի գյուղի 62-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում:

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, որի շրջանակում մարտի 3-ին 62-ամյա տղամադու տանը և հարակից շինություններում կատարված խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին 200 գրամից ավելի յուրահատուկ հոտով դեղնականաչավուն չորացված-մանրացված և կանեփանման բույսի չորացված զանգվածներ՝ գագաթային մասով ու սերմերով:

Հայտնաբերվածն ուղարկվեց ոստիկանության ՓՔ վարչություն, որտեղից ստացված եզրակացության համաձայն՝ տետրահիդրոկաննաբինոլ և մարխուանա թմրամիջոցներ էին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031