Բաժիններ՝

Ավտովթար Սևան-Գավառ ավտոճանապարհին․ կա տուժած

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 19-ին, ժամը 00։02-ին ահազանգ է ստացել, որ Ծովազարդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին, բախվել են ЗиЛ մակնիշի բեռնատարը (կունգ) (վարորդ՝ Գ․ Ս․) և «ВАЗ- 2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված 1989 թ․), ինչի հետևանքով վերջինիս վարորդը, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել է Գավառի բժշկական կենտրոն։

Նշվում է, որ հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930