Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝
Հունիսի 19-ի ցերեկը, 23-ի գիշերը և կեսօրից հետո, 24-ի ցերեկն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Հունիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 19-21-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունիսի 19-ի ցերեկը, 20-21-ը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի կեսօրից հետո, 23-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: