Քանի՞ վարորդ է ընդհանուր բուժզննում անցել. Քաղաքապետը հանձնարարական տվեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենին

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստի ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանը տեղեկացրեց, որ 2156 ավտոբուս աշխատանքի է դուրս եկել, գրանցվել է 11 ճանապարհատրանսպորտային պատահար՝ առանց լուրջ հետևանքների:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ հետաքրքրվեց՝ վարորդները, ովքեր առողջապահության ապահովագրության փաթեթ ունեին, քանի՞սն են օգտվել:

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենը պատասխանեց, որ ընթացիկ կազմակերպվում է. «Նաև հաշվի առնելով սեզոնայնությունը՝ հուլիս և օգոստոս ամիսներին ավելի շատ արձակուրդներ ենք նախատեսել՝ հընթացս նաև այդ խնդիրը լուծելու համար»:

Հրաչյա Սարգսյանն էլ նշեց, որ դա արձակուրդի հետ կապ չունի, և հանձնարարեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենին, որպեսզի ամեն շաբաթ զեկուցի, թե վարորդներից քանի՞սն են գնացել, ընդհանուր բուժզննում անցել հիվանդանոցներում:

«Որպեսզի հասկանանք, որ վարորդների առողջական վիճակը նորմա՞լ է: Այս տարվա մեջ արդեն երկու վատ դեպք ենք ունեցել, չի կարող բարձիթողի վիճակում լինել: Շաբաթվա ընթացքում հանգստյան օրեր ունեն, թող այդ մեկ հանգստյան օրը նվիրեն իրենց առողջական խնդիրների հետազոտությանը: Ամեն շաբաթ զեկուցեք, թե քանի՞ հոգի է օգտվել այդ փաթեթից»,- հավելեց քաղաքապետը:

Տեսանյութեր

Լրահոս