Տաշիրի բաժնի ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, հունիսի 18-ին այցելել են Տաշիրի բնակիչ 68-ամյա տղամարդու բնակության հասցե։
Այդկերպ մենք ոչ միայն թշվառության ճիրաններից ազատած կլինենք մեր նմաններին, այլև ինքներս էլ անհուն գոհունակություն պիտի զգանք՝ տեսնելով, որ մեր սրտից, մեր սեղանից տրվածի փոխարեն մեր ունեցածները ավելանում են և մեր սեղանն ու տունն էլ Աստծու օրհնությամբ է՛լ ավելի շեն ու ծաղկուն են դառնում։
Թուրքիայի Իզմիր նահանգի Բորնովա շրջանի Յունուս Էմրե թաղամասում նշանադրության ժամանակ արտառոց դեպք է տեղի ունեցել։ Արարողության ժամանակ հրավառություն է եղել ու հրավառություններից մեկը, օդ բարձրանալու փոխարեն, փոխել է ուղղությունը և թեքվել հյուրերի ուղղությամբ։
Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխել մի երեխայի։
Գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսին և Հայաստանում ՎԶԵԲ գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիին՝ պաշտոնավարման ավարտի կապակցությամբ:
Գերմանիայի ընտանիքի հարցերով նախարար Կարին Պրինը առաջարկել է օրենսդրորեն սահմանել 13 տարեկանի նվազագույն շեմ՝ TikTok-ի, Instagram-ի և Snapchat-ի նման սոցիալական ցանցերից ինքնուրույն օգտվելու համար, հաղորդում է dpa գործակալությունը։
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։
Գեբրեյեսուսը նշել է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից Ֆրանսիա վերադարձող բժշկի մոտ Էբոլայի ախտորոշումը ընդգծում է առողջապահության ոլորտի աշխատողների շրջանում վարակի ռիսկը: Նա ընդգծել է, որ համաճարակի սկզբից ի վեր վարակվել է 82 առողջապահության ոլորտի աշխատող։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 68-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 49 թուփ։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության ծառայողները հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացրել Ներքին Կարմիրաղբյուր և Դովեղ խոշորացված համայնքներում:
Ըստ թերթի՝ նախագիծը մշակվում է որպես առանձին բջջային հավելված, որը գործում է «Arena» անվան տակ։ Օգտատերերը կկարողանան կանխատեսումներ անել տարբեր միջոցառումների, այդ թվում՝ սպորտային մրցումների, տնտեսական գործընթացների և քաղաքական զարգացումների վերաբերյալ։
Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:
Հայաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Հունաստանի քաղաքացիական առաջնորդներն ու բարձրաստիճան զինվորականները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներն ու ներկայացուցիչները հետևեցին «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության ընթացքին։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
Նատալյա Ռոտենբերգի նկատմամբ երկու ամիս առաջ բռնության դեպք է գրանցվել, որի վերաբերյալ ներկայացվել է հաղորդում և քրվարույթ է իրականացվել, թե ինչ որոշումներ են նախաձեռնվել այս պահին, ձեռնպահ կմնամ տեղեկություն հայտնել: Այս մասին 24News-ին տեղեկացրել է Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հունիսի 23-ին և 24-ին տեղի են ունեցել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և հիմնադրամի գլխավոր տնօրենի մրցութային հանձնաժողովի նիստերը:
Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը ժամանակավորապես փակվելու է Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդ փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի երթևեկությունը:
Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից: Վախենում եք այն տղաների հայացքներից, ովքեր այլևս ֆիզիկապես այստեղ չեն, բայց ձեր խղճի առաջ կանգնելու են մինչև ձեր կյանքի վերջ։
Հունիսի 25-ին 1 ժամով հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինեն
Շուրջ 6 ամիս փակ կլինի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդ փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի երթևեկությունը:
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերություններին, որոնք խարսխված են փոխադարձ հարգանքի և պատմական հարուստ անցյալի վրա։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Միլլկաթ» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ առկա արտադրատեսակներից։ Ըստ հետազոտության արդյունքների` արտադրվել է վտանգավոր սննդամթերք։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հերթական մշտադիտարկման շրջայցն են իրականացրել Արագածոտնի մարզի Ապարան համայնքի մի շարք հուշարձանների տարածքում։
«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին առ այն, որ ներկայիս ամուսնու կողմից վերջին տարիներին բռնության է ենթարկվել։
Էբոլա տենդը չի կարող վերածվել համավարակի, քանի որ այն չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ Մոսկվա-Մինսկ-Աստանա-Երևան տեսակամուրջի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն։
Հունիսի 28-ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Գնացել էին հաց ուտելու. քույրերի դիերը Փամբակ գետից դուրս բերած ջրասուզակը արտասվեց
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Էլյա Ղազարյանին պատկանող հացի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան, Երևանյան փողոց) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրությամբ ամրագրված սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, մասնավորապես՝
Pogossian Luxury Brand House-ն իր Jardins d’Arménie-ի բրենդով Մոնտե-Կառլոյի 65-րդ հեռուստատեսային փառատոնին հանդես է եկել որպես Բյուրեղյա գործընկեր ( Crystal Partner)` ներկայացնելով հայկական ժառանգությունը, վարպետությունն ու մշակութային գերազանցությունը Մոնակոյի ամենահեղինակավոր միջազգային հարթակներից մեկում։
2026 թվականի գարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 4,3 աստիճան, ինչը նորմայից ցածր է 0,7 աստիճանով: Տեղումների քանակը կազմել է 260 մմ, որը գերազանցել է գարնան նորման՝ կազմելով նորմայի 131%-ը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։