ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 366.5 դրամ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ին ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Ո՛չ, սիրելիներ, ո՛չ, Հիսուս պարզ ու միաժամանակ վսեմ այս խոսքն արտաբերեց մեծագույն բռնակալների օրոք, և հետևաբար Նա քաջատեղյակ էր արյունարբու և անհոգի բռնակալների զորությանը: Հակառակ բոլոր աննպաստ հանգամանքների՝ ես համոզված եմ, որ Հիսուս իրավունք ուներ ասելու, որ հեզերը պիտի հաղթանակեն և ժառանգեն երկիրը:
Բացահայտվել է, թե որտեղ է գտնվում աշխարհի ամենափոքր ծովը։ Նշվում է, որ այն տեղակայված է երկու մայրցամաքների միջև ու չնայած իր փոքր չափերին ունի եզակի կառուցվածք, ռազմավարական և հիդրոգրաֆիկ առանձնահատկություններ։
Հարուցված քրեական գործը հակաիրավական է, հակասահմանադրական է և, վերջապես, հակակոնվենցիոն է, ուստի և դասական/դասագրքային քաղաքական հետապնդում է` ուղղված Եկեղեցու դեմ։
Երևան քաղաքում սույն թվականի օգոստոսի 10-ից տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ապահովելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սայաթ – Նովայի պողոտայում, մասնավորապես` Սայաթ – Նովա 6 հասցեին հարակից ճանապարհահատվածից մինչև Սայաթ-Նովայի պողոտա – Աբովյան փողոցի խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի, իսկ Սայաթ-Նովայի պողոտայի երթևեկելի ուղեմասի 1-ին գոտիով Տերյան փողոցի կողմից դեպի Սայաթ – Նովայի պողոտա – Աբովյան փողոցի խաչմերուկ ընթացող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկազմակերպվի միայն աջ ուղղությամբ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը։
Ինչպես հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, Բաքվում կայացած մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած և աշխարհի կրկնակի չեմպիոն դարձած մարզիկը կմասնակցի հանդիպման մեկնարկի հանդիսավոր արարողությանը և կկատարի խաղի առաջին խորհրդանշական հարվածը։
Աննա Հակոբյանի հասցեին հնչած բռնության կոչերի և կյանքից զրկելու սպառնալիքների մասին նրա հրապարակումից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ զարգացումների ֆոնին ABC Media-ն հարցում է ուղարկել ՀՀ պետական պահպանության ծառայություն՝ պարզելու, թե ինչ իրավական հիմքով է Աննա Հակոբյանը գտնվում պետական պահպանության ներքո և ինչ կարգավիճակով է օգտվում այդ պաշտպանությունից։
2021 թվականին իմ և ընտանիքիս անդամների մասով տեղի է ունեցել բանկային տվյալների ապօրինի արտահոսք, որը հայտնվել է ոստիկանության աշխատակցի տիրապետության տակ՝ առանց քրեական վարույթի և առանց դատարանի որոշման։
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։54-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Դիլիջան» ազգային պարկ-ի տարածքում երկու քաղաքացի մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Օգոստոսի 7-ին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը անձնակազմին է ներկայացրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակված Արթուր Խուդինյանին։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում հակահետախուզական, ռազմական հակահետախուզական, պետական սահմանի պահպանության, և հանցագործությունների դեմ պայքարի ուղղություններով իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և խափանվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բազմաթիվ դեպքեր, ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ համապատասխան հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, այդ թվում կանխվել և չեզոքացվել են օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, անօրինական զինված կազմավորումների, հանցավոր խմբերի, սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու, իշխանության յուրացման նպատակ ունեցող կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց կողմից պետության անվտանգության, ինքնիշխանության, ՀՀ զինված ուժերի և այլ զինվորական կառույցների դեմ նախապատրաստվող հետախուզական-քայքայիչ, դիվերսիոն, ահաբեկչական ծրագրեր և գործողություններ:
Այս իրավական գործընթացը ուղղակի սպառնալիք է հայկական ժողովրդավարությանը՝ կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածը, որը երաշխավորում է եկեղեցու և պետության անջատումը, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 18-րդ հոդվածը, որը երաշխավորում է կրոնական ազատությունը:
Անգամ բոլշևիկյան հալածանքների ժամանակ մեր եկեղեցու որևէ պետ դատարանի առաջ չի կանգնել. Նաթան սրբազան
Վեհափա’ռ, Դուք կներե՞ք Ձեզ ուրացողներին
Ամենայն Հայոց կաթողիկոսն է ստեղծում թեմերն ու դրանց առաջնորդներ նշանակում. Նաթան սրբազան
«Ա1+». Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքների սահմանափակումների հարցով նախորդ գումարման խորհրդարանի 26 պատգամավորներ հուլիսի 27-ին վերջին դիմել են Սահմանադրական դատարան՝ «ՀՀ ընտրական օրենսգրքի» 2-րդ հոդվածի եւ «Հանրաքվեի մասին» օրենքի 3-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար։
Հա, ես եմ խոսում այդ ձայնագրության մեջ, դե բեր, ապացուցիր, որ ասել եմ` մորդ վերցրու, գնա ընտրության. Նաթան սրբազան
Ուր կա զղջում, չի կարող ներում չլինել. որևէ կուսակցություն չի կարող խառնվել Եկեղեցու հարցերին. Նաթան սրբազան
Հուսով եմ` Պոլսո պատրիարքի փոստը լավ չի աշխատում. Նաթան սրբազան
Ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը երթևեկության յուրաքանչյուր մասնակցի պարտականությունն է։ Այդ ուղղությամբ վերահսկողությունը, իրավախախտումների կանխարգելումն ու ճանապարհային անվտանգության ապահովումը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից են։
Այսօր՝ օգոստոսի 7-ին, ժամը 14:00-ի սահմաններում Գայի պողոտա-Բաղյան փողոցի խաչմերուկում բախվել են «Kia»-ն (Վիշկա) և «Hongqi»-ն։
Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանի մաքսային ծառայողները կանխել են 16 միլիոն ռուբլու անօրինական արտահանումը Հայաստան․ գրում է ՏԱՍՍ-ը՝ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությանը (ԴՄԾ) հղումով։
Այսուհետ Հայաստանում հյուրանոցների աստղայնությունը որոշելու է Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան:
Երևանում 19-րդ դարի շենքը վերաբացվել է այցելուների համար. Պարսկաստանի նախկին հյուպատոսարանը կգործի որպես ցուցասրահ:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը օգոստոսի 6-ին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ, «սուր աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ են տեղափոխվել երեք անձ:
Այսօր՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծովազարդ բնակավայրի Անդրանիկի փողոցի տներից մեկում գտնվող գետնափոր շինությունում կենդանիների կողմից հոշոտված գառներ կան. գրում է Shamshyan.c0m-ը։
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին, 10-11-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-11-ն առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։
Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, իր տարեկան զեկույցներում և հրապարակային հայտարարություններում բազմիցս անդրադարձել է ձերբակալված կամ կալանավորված անձանց՝ դատարանների խցերում պահելու գործընթացի կարգավորումներին և պահման պայմաններին առնչվող խնդիրներին։ Հարցի կարգավորման նպատակով Պաշտպանի նախաձեռնությամբ նաև բազմիցս կազմակերպվել են քննարկումներ։