Հիմնական պնդումը հետևյալն է. ՀՀ կառավարությունն ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, առանց հիմնավոր ուսումնասիրության և գիտական փորձաքննության, պետական պահուստային խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել են վիճելի ու ոչնչով չհիմնավորված գնում` միջազգային աճուրդից ձեռք բերված իրը ներկայացնելով որպես հայկական մշակութային ժառանգության նմուշ:
Վրաստանի հարևան երկրների շարքում սննդամթերքի միջին գինը սուպերմարկետներում ամենաբարձրը Թուրքիայում է, իսկ ամենացածրը՝ Ադրբեջանում` ըստ Numbeo-ի 2026 թվականի առաջին կեսի Groceries Index-ի տվյալների։
Չեմպիոնների լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կամային հաղթանակ տարավ Սլովենիայի գործող չեմպիոն «Ցելյեի» նկատմամբ (2-1)։
Խոր վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի մայրը՝ Ռոզա Նազարյանը։
Վրաստանի հետ ձկնամթերքի մատակարարում սկսելու շուրջ բանակցություններն արդեն պատրաստ են․ գրում է Aliq.ge-ն՝ իր հերթին հղում անելով Caspianpost.com լրատվական կայքին։
«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի Անապատ եկեղեցու տարածքում իրականացվող պեղումների ժամանակ հուշարձանի հյուսիսային պատի տակ իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում լիարժեք տեսանելի է դարձել 1748-1749 թվականներին թվագրվող տապանաքարը, որը պատկանում է Ղրաբեկի որդի Սարքիսին․ տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։
Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիների 14․6%-ն արդեն համարվում է Վրաստանի ռեզիդենտ, նշված է Ազգային բանկի հրապարակած միջազգային ճանապարհորդությունից ստացված եկամուտների վերաբերյալ վիճակագրական տվյալներում
Աշխարհահռչակ փիլիսոփա և տնտեսագետ Նասիմ Նիկոլաս Թալեբի` Բաքվում անցկացվող միջազգային ֆորումին մասնակցելուց հրաժարվելուց հետո, ֆորումի կազմակերպիչ Գրիգորի Ավետովին հրապարակային կոչ է արվել օգտվել Բաքվում գտնվելու հնարավորությունից և հանդիպել ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի հետ։
«Ինչպես Ռուբեն Հայրապետյանը չմարսեց Խաչատուր Սուքիասյանից «Բջնին» վերցնելը, այնպես էլ Փաշինյանը չի մարսելու Ծառուկյանի գույքը խլելը։ Մանավանդ՝ այն դեպքում ուղղակի գործարանն էժան գնով էր վաճառվել, այս դեպքում խլում են՝ առանց մի դրամ մարդու ստեղծածի դիմաց վճարելու»:
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից:
Վեց ամսվա ընթացքում Վրաստանը գնել է 41.8 միլիոն դոլարի ռուսական ցորեն։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Տեղեկությունը տարածել է BMG-ն՝ նշելով, որ երկիրը ձեռք է բերել 45 միլիոն 286 հազար դոլար ընդհանուր արժողությամբ 174 հազար 880 տոննա ցորեն, ինչը տարեկան կտրվածքով նվազել է 5.4%-ով։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ներմուծման անկումն այս տարի պայմանավորված է ղազախական ցորենի մատակարարումների […]
Էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում (ՀՀ ՏԿԵՆ ենթակայությամբ) առաջացած վթարային իրավիճակով պայմանավորված՝ համակարգի օպերատորի կողմից դիսպետչերական սահմանափակումներ են կիրառվել, ինչի հետևանքով Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի մի շարք քաղաքներում և հարակից գյուղական համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը։
Հայ մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արման Ծառուկյանը նշել է խառը մենամարտերի (MMA) պատմության հինգ մեծագույն ներկայացուցիչների անունները։
Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության (Geostat) տվյալներով՝ 2026 թվականի հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճի մակարդակը կազմել է -0.4 տոկոս, իսկ տարեկան գնաճի մակարդակը, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճել է 5.5 տոկոսով։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խորհրդարանի ամբիոնից հերթական անգամ հիշեցրեց, որ նորընտիր խորհրդարանն ունի լեգիտիմության խնդիր, և, որ Արթուր Սարգսյանն անօրինական կերպով զրկված է մասնակցելու ԱԺ նիստերին: Այնուհետև Մանուկյանը ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին առաջարկեց միասին գնալ և ծանոթանալ 44-օրյայի զեկույցին:
«Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում սպասվում են լրացուցիչ զարգացումներ»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին այսօր Բաքվում Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ նշելով, որ TRIPP նախագիծը դրանցից մեկն է։
Հանցագործության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվել էր մայիսի 19-ին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի (կիսաեզրափակիչ) առաջին խաղում կընդունի սլովենական «Ցելիեին»։
Կյանքից հեռացել է ռեժիսոր Արսեն Ասլանյանը։ Լուրն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է նրա կինը՝ հաղորդավարուհի Եվա Մեհրաբյանը։
Երևան քաղաքում՝ օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-9-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Այսօր՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Տիգրան Մ.-ն իր վարած «Գազել» մակնիշի բեռնատարով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 32 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Այսպիսի կրկնվող հարձակnւմները խորացնում են այն մտահոգությունը, թե դրանց հեղինակները գործում են անպատժելիnւթյան մթնոլորտում: Այս մասին ասված է Երուսաղեմի Հայ Դատի հանձնախմբի հայտարարության մեջ:
Որպեսզի հասկանաս, թե ինչ վիճակում է մեր բանակն այսօր, պետք չէ լսել զեկույցներ, հիանալ ռազմական շքերթներով. բավական է ստանալ 25-օրյա վարժական հավաքների ծանուցագիր ու գնալ դիրքեր։
Կրոնական ազատության հարցերով զբաղվող Forum 18 միջազգային դիտորդական կազմակերպությունը քննադատել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց բարձրաստիճան եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական գործը՝ պնդելով, որ հետապնդումը խախտում է Հայ առաքելական եկեղեցու՝ Սահմանադրությամբ պաշտպանված ինքնավարությունը՝ ընդամենը օրեր առաջ, երբ գործը պետք է հասնի դատարան։ Այս մասին հաղորդում է Civilnet-ը:
Օգոստոսի 4-ին, ժամը 11։54-ին Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։
Այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աճառյան 1 հասցեում՝ կամրջի տակ, դի կա։
Երեկ՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Այգավան բնակավայրի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Այգավանի կամրջի մոտ, բախվել են «Nissan X-Trail», «Kia» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367 դրամ: