Բաժիններ՝

«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Էլեն-Ակվա» ՍՊ ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի (Արագածոտնի մարզ, գյուղ Բյուրական) արտադրական գործունեությունը:

Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումները, մասնավորաբար՝

– արտադրական շինությունների հատակների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

– առաստաղները, տանիքների ներքին մակերևույթները և արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները ապահով չեն եղել, ինչը չ ի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստում է խոնավության խտացմանը,

– սահմանված չեն եղել սննդամթերքի արտադրությունում միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները,

– լրացած է եղել սննդամթերքի համապատասխանության հավաստագրի (հայտարարագրի) ժամկետը։

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31