Իտալիայում խուզարկություն են անցկացրել նախագահին վիրավորելու մեջ կասկածվող 11 անձանց մոտ
Իտալիացի կարաբինավորները խուզարկություն են անցկացրել երկրի նախագահ Սերջո Մատարելայի պատիվն ու հեղինակությունը վիրավորելու և հանցագործություններ հրահրելու մեջ կասկածվող 11 անձանց մոտ: Գործողությունը Հռոմի դատախազության պահանջով անցկացվել է երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Թուրինում, Պերուջեում և Բոլոնիայում, ասվում է հաղորդագրության մեջ: Ֆիգուրանտներից մեկը 53 տարեկան համալսարանական պրոֆեսոր է:
«Նրա կապը հակասեմիտական և ռասիստական հայացքներ ունեցող խմբերի և ակտիվիստների հետ հայտնաբերվել է ռուսաստանյան «Վկոնտակտե» սոցիալական ցանցի միջոցով»,-նշվում է հաղորդագրության մեջ: Մյուս երեք կասկածյալները նույնպես ծայրահեղ աջ համոզմունքների հետևորդներ են: Անցկացվել են կասկածյալների էլեկտրոնային հաշիվների ու սոցիալական պրոֆիլների խուզարկություններ և թույլատրել են առգրավել բազմաթիվ համակարգեր և սարքավորումներ, որոնք օգտագործվել են նախագահին սպառնալիքներ ուղարկելու համար: Տարբեր կոնտենտներ, որոնք դարձել են հետաքննության առարկա, վերաբերում են 2020 թվականի ապրիլից մինչև 2021 թվականն ընկած ժամանակաշրջանին: Կասկածյալները 44-ից մինչև 65 տարեկան են:
«Հետաքննության ընթացքում հաջողվել է հայտնաբերել ցանցում պետության ղեկավարի դեմ բազմաթիվ վիրավորական գործողություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, երկրում իշխանության բարձրագույն ինստիտուտների դեմ ագրեսիայի հանգամանալի մտածված ռազմավարության արդյունք են»-ասվում է հաղորդագրության մեջ: 2019 թվականի վերջին Պալերմոյի դատախազությունն ավարտել է Մատարելայի հասցեին վիրավորանքների փաստով նմանօրինակ գործի հետաքննությունը, որոնք Facebook-ում հայտնվել էին 2018 թվականի գարնանը: Մեղադրյալներից մեկը, ինչպես հաղորդել են տեղական ԶԼՄ-ները, զղջացել է և լաց լինելով ներում խնդրել նախնական գործընթացում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: