Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի հզորությունը կազմել է 5․1 մագնիտուդ։
Կառավարությունը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները մեղմացնելու նպատակով կսուբսիդավորի «Վեոլիա Ջուր» ընկերության ծախսերը։
Մասյացոտնի Թեմի Դալար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր հայրենիքի ու ազգի համար ծայրահեղ լարված ու մտահոգիչ ժամանակներում, երբ փոխըմբռնումն ու միաբանությունը առավել կարևոր են քան երբևէ, ամեն մի չմտածված քայլ ու խոսք, արարք ու պահվածք էլ ավելի են փխրուն ու խոցելի դարձնում մեր հասարակական կյանքն ու հիմքերը…
Մարտի 18-ին ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև:
Երեկ 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Խոմով-Սարգսյանի ծննդյան տարեդարձն էր, հերոսը կդառնար 22 տարեկան: Այդ կապակցությամբ Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպվել էր հերոսին նվիրված հուշ-երեկո, որին ներկա էին զոհված զինծառայողի հարազատները, ընկերները, հրամանատարը, 44-օրյա պատերազմի զոհերի տասնյակ ծնողներ, ինչպես նաև Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը:
Կառավարության նիստի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ինչպես չինական արտադրության 150 «Zhongtong», այնպես էլ եվրոպական արտադրության 87 «MAN» ավտոբուսներն արդեն ներկրվել են Հայաստան։
Մինչև 2030 թվականը նախատեսվում է ստեղծել ակադեմիական քաղաքը։
Վերջին 4 ժամանոց մամլո ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Հայ եկեղեցու և ՀՀ իշխանությունների փոխհարաբերություններին և հոգևորականների վերաբերյալ հնչեցրեց որոշ գնահատականներ։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց, թե ինչ բարեփոխումներ են նախատեսում իրականացնել Երևանի տրասնպորտային համակարգում։
Երջանիկ հայ կանայք կարող են դատի տալ Աննա Հակոբյանին. Հովհաննես Գալստյան
Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի հանգամանքները պարզվում են։
Վրաստանում տնտեսությունն, ընդհանուր առմամբ, աճել է ավելի քան 10%-ով, Ղազախստանում՝ ավելի քան 3%-ով։
Երբ դուրս եկա վարչապետի աշխատասենյակից և վերցրեցի ընդունարանում հանձնած հեռախոսս, անմիջապես միացրի ու ենթագիտակցորեն հավաքեցի Ռուբեն Հայրապետյանի համարը․ կրկնեմ՝ նրան մինչ այդ տեսել էի երկու անգամ, երկուսն էլ ընկերներիս խնդրանքով։ Ուզում էի ասել․ «Վսյո տկի, ես քո ցավը տանեմ»։
Ծրագիրն իրականացնելու նպատակով Կառավարությունը «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը մաքսատուրքից կազատի։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Կառավարության նիստում գործադիրի հաստատմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին «օրենքից բխող գործողությունների ծրագիրը»:
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:
Գարնանային էտով պայմանավորված մարտի 16-ին, ժամը 09:00-ից մասամբ փակ են Երևանի որոշ փողոցներ և փողոցների մայթերին հարող հատվածներ։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Երիտասարդը ներկայացվել է տարածքային քննչական վարչություն
Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Աստվածաշունչ մատյանը հաստատում է․ «Տերն ամեն բան իր համար է ստեղծել» (Առակ 16:14)։ Այս խոսքը ցույց է տալիս, որ Աստված հատուկ նպատակով ստեղծեց նաև մարդուն։ Ի՞նչն էր այն նպատակը, որի համար Աստված մեզ ստեղծեց։ Աստված ինքն է տալիս այս հարցի պատասխանն ասելով․ «Նրանց իմ փառքի համար ստեղծեցի» (Ես․43.7):
Պարո’ն, Ձեզ հարց են տվել, այդ հարցին պատասխանեք, թե՞ սա էլ տրամաբանական շարունակությունն է ձեր ղեկավարի խոսքի։ Չէ՞ որ ինքն էլ պնդում է, որ կան Աստծուն չհավատացող հոգևորականներ։
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը 2019 թ. նախարարության փորձագիտական հանձնաժողովի կողմից ճանաչվել է պատմության և մշակույթի տեղական նշանակության նորահայտ հուշարձան:
34 տարեկան Գոհար Հակոբջանյանն ապրում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում և միայնակ մեծացնում է իր 13 տարեկան աղջկան։
Կատարվում է նախաքննություն
«Այսօր ՔՊ-ական Վահագն Ալեքսյանյանը հանձնաժողովի նիստի ժամանակ ասում է՝ պիտի գնան, «5-րդ շարասյան» գլուխը ջարդեն: Հիմա հարց՝ ինչո՞ւ նրա արտահայտությունների վերաբերյալ քրեական վարույթ չի նախաձեռնվում: Մարդը բացահայտ սպառնում է»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:
Երկրաշարժի դեպքում զոհերի քանակ պետք չի կանխատեսել, այլ պետք է լսել մասնագետներին ու չանել բացառություններ… Պետք է օր առաջ կանգնեցնել այս ընթացքը։
Մարմնական վնասվածքներ ստացած կինն ու տղամարդը տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Գուցե նույն մարդի՞կ են դժգոհում` աբիժնիկնե՞րը. դասախոսը` նախարարին