
34-ամյա Գևորգ Հ.-ին հայտնաբերեցին Երևանում

ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 15-ին, ժամը 01.30-ին, Երևան քաղաքի Արտաշիսյան-Բագրատունյաց փողոցների խաչմերուկի մոտ հայտնաբերել և ոստիկանության Նաիրիի բաժին են տեղափոխել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով հետախուզվող 34-ամյա Գևորգ Հ.-ին:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: