Բաժիններ՝

Երևանի տրանսպորտային պարկը նախատեսվում է համալրել ևս 150 նոր ավտոբուսով

Երևանի տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նախատեսվում է ձեռք բերել ևս 150 նոր ավտոբուս։ Սույն հարցը ներառված է Կառավարության մարտի 16-ի հերթական նիստի օրակարգում։

Նախատեսվում է ներկրել Zhongtong bus LCK6860HGN մակնիշի Euro 5 բնապահպանական ստանդարտի, 4*2 անիվների դասավորությամբ, քաղաքային կոնֆիգուրացիայի, հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված, առնվազն 22+1 նստատեղերի առկայությամբ և 38 կանգնած ուղևորների տեղափոխման հնարավորությամբ թվով 150 միջին դասի ավտոբուսներ, ինչը թույլ կտա քաղաքային տրանսպորտի թվով 9 ավտոբուսային երթուղիները համալրել նոր շարժակազմով և ավելացնել ավտոբուսային երթուղիների քանակը։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 6․6 մլրդ դրամի ներդրում ավտոբուսների ձեռքբերման համար։ Նախատեսվում է նաև ստեղծել 492 նոր աշխատատեղ՝ 317 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Ծրագիրն իրականացնելու նպատակով Կառավարությունը «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը մաքսատուրքից կազատի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031