
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Մարտի 16-ի ցերեկը, 17-ին, 19-21-ը շրջանների զգալի մասում, 18-ին առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավարևելյան` 2-4 մ/վ արագությամբ, մարտի 16-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկը, բացառությամբ Լոռիի և Տավուշի, կնվազի 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 16-ի ցերեկը, 17-ին, 19-21-ը սպասվում է անձրև։ Մարտի 18-ին ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև: