
Ակադեմիական քաղաքը նախատեսվում է ստեղծել մինչև 2030 թվականը

Մինչև 2030 թվականը նախատեսվում է ստեղծել ակադեմիական քաղաքը։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի իրականացման գործողությունների պլանը։
«Բուհական ոլորտում կունենանք խոշորագույն բարեփոխում, մասնավորապես, պետական ֆինանսավորմամբ բուհերի թիվը պետք է հասցնենք մինչև 8-ի և պետք է այնտեղ պարտադիր ունենանք գիտահետազոտական ուժեղ բաղադրիչ։ Կստեղծվի ակադեմիական քաղաքը՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և գիտության արդիական ենթակառուցվածք, և նախատեսում ենք, որ այս ուղղությամբ արվող գործողություների արդյունքում մեր առնվազն չորս բուհերը ներառված կլինեն միջազգային վարկանիշավորման համակարգի հինգհարյուրյակում»,- ասաց Անդրեասյանը։